2026

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ «Теология: теория и практика» ամսագրում ակադեմիական և գիտաէթիկական չափորոշիչների խախտումների վերաբերյալ

2026-10-05

Հասցեատերեր

  • Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահություն
  • ՌԴ Կրթության և գիտության նախարարության Բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի (ԲԱՀ/ВАК) պատմության փորձագիտական խորհուրդ
  • Ռուս ուղղափառ եկեղեցի (Մոսկվայի պատրիարքություն)
  • Արևմտյան Եվրոպայի պատրիարքական էկզարքատ, Կորսունի և Արևմտաեվրոպական միտրոպոլիտ Մարկ
  • «Теология: теория и практика» ամսագրի խմբագրություն

Դիմումի առարկան

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացնում «Теология: теория и практика» («Աստվածաբանություն. տեսություն և պրակտիկա») ամսագրի խմբագրական քաղաքականության և գրախոսության ընթացակարգերի վերաբերյալ։ Դիմումի պատճառը Ռուս ուղղափառ եկեղեցու սպասավոր, վարդապետ Ալեքսիյ Նիկոնորովի (աշխարհիկ անունը՝ Անդրեյ Վալերիի Նիկոնորով, ծնվ. 1978 թ., Բաքու) հոդվածների շարքն է, որոնցում պատմական աղբյուրների ընտրովի և աղավաղված մեջբերման միջոցով հայկական քրիստոնեական ժառանգությունը ներկայացվում է որպես «աղվանական», իսկ Հայ Առաքելական եկեղեցու հաստատությունները՝ որպես այդ եկեղեցուն անառնչակից։

Ամսագրի մասին

«Теология: теория и практика»-ն 2022 թվականից Մոսկվայում հրատարակվող միջազգային, երկլեզու, բաց հասանելիությամբ եռամսյա գիտական ամսագիր է (ISSN 2949-3951 [print], 2949-396X [online]; կայք՝ https://theoltp.com)։ Ըստ ամսագրի պաշտոնական տվյալների՝ այն ինդեքսավորվում է ATLA Religion Database, РИНЦ, DOAJ, Crossref և КиберЛенинка շտեմարաններում և 2024 թ. ապրիլի 23-ից ընդգրկված է ԲԱՀ-ի գրախոսվող հրատարակությունների ցանկում (տվյալները՝ ըստ ամսագրի կայքի և ՄՊՀ «ИСТИНА» համակարգի, https://istina.msu.ru/journals/686491354/)։ Ամսագրի կայքում հրապարակված են գրախոսության կանոնակարգը (https://theoltp.com/reviewing) և գիտական հրապարակումների էթիկայի դրույթները (https://theoltp.com/ethics), որոնք հեղինակներից պահանջում են աղբյուրների բարեխիղճ մեջբերում և գիտական օբյեկտիվություն։ Հենց այդ պահանջների անտեսումն է սույն դիմումի առարկան։

Հեղինակի մասին

Ա. Նիկոնորովը Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորական է. 2021–2024 թթ.՝ Բաքվի թեմական վարչության քարտուղար և Բաքվի Սուրբ Յուղաբեր կանանց մայր տաճարի առաջնորդ, 2024 թ. մարտից՝ Արևմտյան Եվրոպայի պատրիարքական էկզարխատի հոգևորական, Մալթայի Սուրբ Պողոս առաքյալ ծխի (եկեղեցու) առաջնորդ։ Ըստ իր իսկ հրապարակած կենսագրության՝ 2023 թ. ընդգրկվել է Ադրբեջանի Աստվածաբանության ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի կազմում, 2024 թ. պարգևատրվել է Ադրբեջանի Հանրապետության «Հեյդար Ալիևի 100-ամյակ» պետական հոբելյանական մեդալով, իսկ նրա հոդվածները տպագրվել են Բաքվի Բազմամշակութայնության միջազգային կենտրոնի «Этнокультурное наследие Кавказской Албании» ժողովածուներում (2021, 2022, 2024)։ 2021 թ. Ռուսաստանի ԳԱ Արևելագիտության ինստիտուտը հրատարակել է նրա «История Церкви Кавказской Албании по Моисею Каланкатуйскому» մենագրությունը (Մոսկվա, 2021, 374 էջ)։ Այս հանգամանքները նշվում են ոչ թե հեղինակի անձը գնահատելու, այլ նրա հրապարակումների ինստիտուցիոնալ համատեքստը ճշտելու համար։

Քննարկվող հոդվածը

Никоноров А.В. Монастыри, скиты и монашеские традиции Гянджасарского католикосата к XVII веку // Теология: теория и практика. 2026. Т. 5. № 1. С. 26–52 (https://theoltp.com/issue-2026-5-1)։

Հեղինակը, հենվելով միջնադարյան աղբյուրների և գիտական աշխատությունների վրա, փորձում է ներկայացնել Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տարածքում, Գանձասարի կաթողիկոսության եկեղեցական իրավասության ներքո գտնվող վանքերի առաջացման և գործունեության պատմությունը՝ եկեղեցական գործունեության, վանական կյանքի, ծիսակարգի և ներքին կանոնակարգերի հարցերի շեշտադրմամբ։ Հոդվածում, սակայն, կիրառված են հետևյալ մոտեցումները.

  1. «հայ» և «Հայաստան» անվանումների միտումնավոր բացթողում՝ թե՛ հեղինակային տեքստում, թե՛ մեջբերված հատվածներում.
  2. սկզբնաղբյուրների ընտրովի մեջբերում, որի ընթացքում խնդրո առարկան՝ որպես հայ նույնականացնող նախադասությունները կամ դրույթները հանված են.
  3. անձնանունների և տեղանունների փոխարինում կամ աղավաղում.
  4. հայ հեղինակների, հաստատությունների և եկեղեցական ժողովների վերագրում ենթադրյալ «աղվանական» եկեղեցական ավանդույթին։

Արդյունքում՝ Գանձասարի կաթողիկոսությունը, որը պատմականորեն Հայ Առաքելական եկեղեցու մաս է կազմել, ներկայացվում է որպես բացառապես «աղվանական եկեղեցական հաստատություն»։ Աղվանական եկեղեցուն են վերագրվում ոչ միայն Արցախի, այլև՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի տարածքի վանքերն ու եկեղեցիները, ինչպես նաև՝ այնտեղ ծառայած հոգևորականները։ Հատկանշական է, որ հեղինակը հիմնականում հենվում է հայկական սկզբնաղբյուրների և հայ գիտնականների աշխատությունների վրա, սակայն հետևողականորեն խուսափում է նշել դրանց էթնիկ պատկանելությունը։ Նշված գործելաոճը հոդվածում կիրառված է համակարգված ձևով և չի կարող դիտվել որպես պատահական բացթողում. մեջբերման ժամանակ հայ պատմիչների երկերից «հայ» և «Հայաստան» բառերի հանումը գիտական էթիկայի ուղղակի խախտում է։

Նույն համարում հրապարակված է նաև «Alihuseyn Gulu-Zada»-ի «The Christian Heritage of Caucasian Albania: History, Identity, and Legacy» հոդվածը (с. 112–121), որը նույն թեզերն է առաջ քաշում, ինչը վկայում է, որ խոսքը ոչ միայն մեկ հեղինակի, այլև՝ խմբագրական մոտեցման մասին։

Երևույթի համակարգված բնույթը

Քննարկվող հոդվածը տվյալ ամսագրում Ա. Նիկոնորովի նմանատիպ առաջին հրապարակումը չէ։ 2022–2026 թթ. նույն ամսագրում լույս են տեսել նրա վեց հոդվածները (ամբողջական ցանկը՝ Հավելված 1), որոնցում կիրառված է նույն մեթոդը։ 2026 թ. նույն հրատարակչի «Christianity in the Middle East» ամսագրում (https://cmideast.ru) հրապարակվել են նրա ևս երկու հոդվածները (т. 10, № 1, с. 57–82; т. 10, № 2, с. 89–131)՝ նվիրված Աղվանական եկեղեցու պատմությանը VII–XIII դդ.։

Այս հոդվածներում, ինչպես նաև՝ հրապարակային ելույթներում և հարցազրույցներում (Հավելված 2) հեղինակը կրկնում է նույն դրույթները՝ հայերը էական դեր չեն ունեցել տարածաշրջանի քրիստոնեական, առավել ևս՝ վանական և եկեղեցական կյանքում, իսկ հայկական հոգևոր և նյութական ժառանգության մեծ մասը հայկական չէ։ Ընդ որում՝ պատմագիտության մեթոդներն անտեսելով և գրեթե բացառապես հայ պատմիչների երկերի ու հայկական աղբյուրների վրա հենվելով՝ հեղինակը կառուցում է տարածաշրջանի մի «պատմություն», որտեղ հայերի դերը հասցված է նվազագույնի կամ բացակայում է։ Հրապարակային ելույթներում այս թեզերն ուղեկցվում են Հայ Առաքելական եկեղեցու, հայ պատմագիտության և Հայաստանի Հանրապետության հասցեին ուղղված գնահատականներով, որոնք դուրս են գիտական քննարկման շրջանակից և բովանդակությամբ համընկնում են Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշման հետ (տե՛ս, մասնավորապես, Հավելված 2, հրապարակումներ 2020 թ. դեկտեմբերի 1-ի, 2024 թ. օգոստոսի 22-ի և 2025 թ. սեպտեմբերի 13-ի)։

Գրախոսության հարցը

Ամսագրի կանոնակարգով նախատեսված է ներկայացված հոդվածների անկախ գրախոսություն։ Ա. Նիկոնորովի հոդվածների դեպքում այդ ընթացակարգն ակնհայտորեն չի գործել կամ գործել է ձևականորեն. մեջբերումների աղավաղումը, հայ հեղինակների էթնիկ պատկանելության համակարգված լռեցումը և Հայ Առաքելական եկեղեցու հաստատությունների կամայական վերագրումն այլ եկեղեցու հայ միջնադարյան աղբյուրներին տիրապետող ցանկացած գրախոս կբացահայտեր առաջին իսկ ընթերցմամբ։ Այս հոդվածները, որպես կանոն, հիմնված չեն աղբյուրների հավասարակշռված վերլուծության վրա, անտեսում են պատմագիտական ավանդույթն ու մեթոդները և գիտական դիսկուրսի փոխարեն վերարտադրում են ադրբեջանական պաշտոնական քարոզչության թեզերը։ Նման հրապարակումները ոչ միայն հակասում են գիտական օբյեկտիվության սկզբունքներին և ամսագրի սեփական էթիկական դրույթներին, այլև վնասում են միջեկեղեցական հարաբերություններին ու հայ և ռուս ժողովուրդների բարեկամական կապերին։

Պահանջներ

Այս բողոք-դիմումով հրավիրում ենք Ռուսաստանի մեր գործընկերների, գիտության ոլորտի պատասխանատուների և Ռուս Ուղղափառ եկեղեցու ուշադրությունը՝ «Теология: теория и практика» ամսագրի հրապարակումներին և կոչ անում.

  1. անցկացնել ամսագրի խմբագրական քաղաքականության և գրախոսության ընթացակարգերի ակադեմիական ստուգում՝ Հրապարակումների էթիկայի կոմիտեի (COPE) ուղեցույցներին համապատասխան.
  2. մինչև խախտումների վերացումը կասեցնել կամ վերանայել ամսագրի ընդգրկումը ԲԱՀ-ի ցանկում և ինդեքսավորումը РИНЦ շտեմարանում.
  3. ամսագրի խմբագրությունից պահանջել քննարկվող հոդվածների անկախ վերագրախոսություն և, խախտումների հաստատման դեպքում, դրանց հետկանչ (retraction) կամ խմբագրական ծանոթագրում.
  4. հրապարակել տվյալ ամսագրում «Գեղարդ» հիմնադրամի փորձագետի պատրաստած պատասխան հոդվածը, որը փաստարկված կերպով բացահայտում է քննարկվող հրապարակման կեղծ դրույթները։

Հավելված 1. Ա. Նիկոնորովի հրապարակումները «Теология: теория и практика» ամսագրում

  1. Никоноров А.В. Краткий очерк о наиважнейших православных архитектурных памятниках Азербайджана // Теология: теория и практика. Т. 1. № 2. С. 17–35. DOI: 10.24412/2949-3951-2022-0090. https://theoltp.com/issue-2022-1-2
  2. Никоноров А.В. Каноны царя Кавказской Албании Вачагана III: обстоятельства принятия и правовые параллели // Теология: теория и практика. Т. 3. № 1. С. 58–78. DOI: 10.24412/2949-3951-2024-0040. https://theoltp.com/issue-2024-3-1
  3. Никоноров А.В. Топографическая карта из коллекции Л.Ф. Марсильи как источник по истории Кавказской Албанской церкви в XVII веке // Теология: теория и практика. Т. 4. № 2. С. 84–92. DOI: 10.24412/2949-3951-2025-0120. https://theoltp.com/issue-2025-4-2
  4. Никоноров А.В. Епископские кафедры Гянджасарского католикосата в XVII веке // Теология: теория и практика. Т. 4. № 3. С. 69–82. DOI: 10.24412/2949-3951-2025-0170. https://theoltp.com/issue-2025-4-3
  5. Никоноров А.В. Традиция паломничества и места поклонения Гянджасарского католикосата при Сефевидах // Теология: теория и практика. Т. 4. № 4. С. 38–67. DOI: 10.65324/ttp003. https://theoltp.com/issue-2025-4-4
  6. Никоноров А.В. Монастыри, скиты и монашеские традиции Гянджасарского католикосата к XVII веку // Теология: теория и практика. Т. 5. № 1. С. 26–52. https://theoltp.com/issue-2026-5-1

Հարակից հրապարակումներ.

  • Никоноров А.В. История Церкви Кавказской Албании по Моисею Каланкатуйскому. М.: ИВ РАН, 2021. 374 с.
  • Никоноров А.В. Кавказская Албания и ее церковь под властью Омейядского халифата в VII–VIII веках // Christianity in the Middle East. 2026. Т. 10. № 1. С. 57–82. DOI: 10.65324/cme017
  • Никоноров А.В. Институциональная эволюция и стратегии выживания Кавказской Албанской церкви под властью Аббасидского халифата, Великих Сельджукидов и Атабеков Ильдегизидов в VIII–XIII веках // Christianity in the Middle East. 2026. Т. 10. № 2. С. 89–131. DOI: 10.65324/cme021

Հավելված 2. Ա. Նիկոնորովի հարցազրույցներն ու հրապարակային ելույթները

  1. Игумен Алексий (Никоноров): Несправедливость решения 1836 года повлекла упразднение аппарата Албанской церкви и ее арменизацию // 1news.az, 29.11.2020. https://1news.az/news/20201129125746121-Igumen-Aleksii-nespravedlivost-resheniya-1836-goda-povlekla-uprazdnenie-apparata-Albanskoi-tserkvi-i-ee-armenizatsiyu-FOTO
  2. Представитель Русской православной церкви: Монастыри Карабаха принадлежат азербайджанскому народу // baku.ws, 01.12.2020. https://baku.ws/ru/obschestvo/predstavitel-russkoj-pravoslavnoj-cerkvi-monastyri-karabaha-prinadlezhat-azerbajdzhanskomu-narodu
  3. Rus Pravoslav Kilsəsinin nümayəndəsi: «Qarabağ monastırları Azərbaycan xalqına məxsusdur!» // oxu.az, 01.12.2020. https://oxu.az/society/445377
  4. Игумен Алексий (Никоноров): Блестящие результаты деятельности Мехрибан Алиевой по укреплению взаимопонимания между культурами я видел своими глазами // Независимая газета, 01.12.2020. https://www.ng.ru/culture/2020-12-01/100_190330112020.html
  5. Игумен Алексий (Никоноров): История Кавказской Албании не устраивает сегодняшних политиков // Кавказский Узел, 05.06.2021. https://www.kavkaz-uzel.eu/blogs/83772/posts/49417
  6. Игумен Алексий (Никоноров): С освобождением Карабаха нас ждет много важных открытий // Turan, 03.06.2021. https://www.turan.az/ext/news/2021/6/free/Interview/ru/4664.htm
  7. Архимандрит Алексий (Никоноров): Христиане и мусульмане Азербайджана живут в одинаковых условиях // Москва-Баку.RU, 06.01.2022. https://moscow-baku.ru/news/traditsii/nastoyatel_bakinskogo_khrama_arkhimandrit_aleksiy_khristian_i_musulman_azerbaydzhana_prezhde_vsego_s/
  8. Архимандрит Алексий (Никоноров): Сердце мое всегда оставалось в Азербайджане // Каспий, 07.01.2022. https://kaspiy.az/serdce-moe-vsegda-ostavalos-v-azerbaidzane
  9. Архимандрит Алексий (Никоноров): Христианство в Кавказской Албании // CBC TV Azerbaijan, 09.01.2022. https://m.youtube.com/watch?v=K4Awke_jPNo
  10. Архимандрит Алексий (Никоноров): В Азербайджане народы и конфессии понимают и принимают друг друга, несмотря на различия // Day.az, 15.02.2022. https://news.day.az/politics/1435993.html
  11. Архимандрит Алексий (Никоноров): Азербайджан имеет особый дар, делающий его уникальным, привлекательным и образцовым // Day.az, 28.06.2022. https://news.day.az/politics/1473429.html
  12. 2022 год — итоги, достижения, надежды. Из цикла передач «Грани толерантности» // CBC TV Azerbaijan, 01.01.2023. https://m.youtube.com/watch?v=NuVFsLpMIUM
  13. О праздновании дней святого великомученика Георгия и просветителя Кавказской Албании Елисея. Из цикла передач «Грани толерантности» // CBC TV Azerbaijan, 14.05.2023. https://m.youtube.com/watch?v=HTY2NFBCDIk
  14. Архимандрит Алексий (Никоноров): Доклад Госдепа о свободе религий — инструмент вмешательства в дела Азербайджана // news.day.az, 19.05.2023. https://news.day.az/politics/1565349.html
  15. Архимандрит Алексий (Никоноров): Община западных азербайджанцев усилила свою международную деятельность // Qərbi Azərbaycan TV, 26.10.2023. https://youtu.be/1AdCKWsXJzE
  16. Архимандрит Алексий (Никоноров): Все больше стран прислушиваются к голосу Азербайджана. Аспекты иностранных дел с Теймуром Атаевым // CBC TV Azerbaijan, 01.11.2023. https://m.youtube.com/watch?v=oMzFIBaGduo
  17. Архимандрит Алексий (Никоноров): Азербайджан обеспечил неприкосновенность всех христианских храмов и монастырей на освобожденных территориях // news.day.az, 12.11.2023. https://news.day.az/politics/1613219.html
  18. Архимандрит Алексий (Никоноров): Позиция Госдепа США по вопросу свободы вероисповедания в Азербайджане абсолютно предвзята // Trend, 05.01.2024. https://www.trend.az/azerbaijan/society/3845342.html
  19. Архимандрит Алексий (Никоноров): Комментарий на заявление Блинкена // ARB24, 07.01.2024. https://m.youtube.com/live/qR6nE8y2Wcw
  20. О религиозной свободе в Азербайджане (с 14:53) // ARB Media, 13.01.2024. https://m.youtube.com/watch?v=A2f8ihIzejc
  21. Архимандрит Алексий (Никоноров): Qərb Azərbaycandakı tolerantlıqdan niyə NARAHATDIR? // Bizim Media, 16.01.2024. https://bizim.media/az/cemiyyet/173525/
  22. Архимандрит Алексий (Никоноров): Вопреки фальсификации Эчмиадзина // Бакинский рабочий, 22.08.2024. https://br.az/society/73952/vopreki-falsifikacii-echmiadzina/
  23. Архимандрит Алексий (Никоноров): Обвинения в христианофобии полностью противоречат реалиям Азербайджана // news.day.az, 14.04.2025. https://news.day.az/politics/1744233.html
  24. Архимандрит Алексий (Никоноров): Наука против мифов: Кавказская Албания и армянская псевдоистория // Caliber.az, 13.09.2025. https://caliber.az/post/nauka-protiv-mifov-kavkazskaya-albaniya-i-armyanskaya-psevdoistoriya
  25. Армянские реваншисты против архимандрита Алексия Никонорова // Baku TV (RU), 16.09.2025. https://m.youtube.com/watch?v=128Ct7xaKOw
  26. Гаджиева У. Истинный путь в науке, или как Армения продолжает фальсифицировать историю // Stem-lab.az, 15.09.2025. https://stem-lab.az/article/istinnyi-put-v-nauke-ili-kak-armeniya-prodolzhaet-falsifitsirovat-istoriyu--2112

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում