2025
Ժողովածունընդգրկում է «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» միջազգային գիտաժողովի (2024 թ. մարտի 28-30) նյութերը։Նախատեսված է հայագետների, արևելագետների, միջազգային հարաբերություններով և պատմագիտությամբ հետաքրքրվող ընթերցող լայն շրջանակների համար։
376 էջ, 2024, Երևան, «ԳԵՂԱՐԴ» ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ հրատ., ISBN: 978-9939-98-306-6
Ռուբեն Գալչյան
Գրքում զետեղված է երկու հոդված՝ կապված Ադրբեջանի քարտեզագրական զեղծարարությունների հետ։ Առաջին հոդվածը վերաբերում է Ադրբեջանում 2014 թ. Ազգային ատլասում օտար քարտեզագետների կողմից կեղծված քարտեզների քննարկմանը՝ դրանք դիտարկված բնօրինակների հետ։ Երկրորդ հոդվածը նվիրված է Հայաստանի Հանրապետության տարածքն Արևմտյան Ադրբեջան ներկայացնող ադրբեջանական կեղծարարության բացահայտմանը։ Գիրքը օգտակար է Ադրբեջանի և Հայաստանի աշխարհագրությունը պատմությունը քարտեզագրությունը քաղաքական աշխարհագրությունը ուսումնասիրողների համար։
104 էջ, 2024, Երևան, «ԳԵՂԱՐԴ» ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ հրատ., ISBN: 978-9939-98-204-5
Ժողովածուն ընդգրկում է «Հայաստանը որպես քաղա քակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» մի ջազգային գիտաժողովի զեկուցումների հիմնադրույթները։ Նախատեսված է հայագետների, արևելագետների, միջազգայնագետների և հայագիտությամբ հետաքրքրվող ընթերցող լայն շրջա նակների համար։
168 էջ, 2024, Երևան, «ԳԵՂԱՐԴ» ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ հրատ.
Հրանուշ Խառատյան
ԼՂԻՄ-ի Ասկերանի շրջանի Խոջալու ադրբեջանաբնակ բնակա վայրի՝ 1992 թ. փետրվարի 25–26-ին գրավումը հայկական զինուժի կողմից Ադրբեջանում անվանում են «Խոջալուի ցեղասպանություն»: Այն ներկայացնելու համար Ադրբեջանը եւ Թուրքիան իրականացնում են մեծ ծավալի քարոզչական աշխատանք: Շուտով կլրանա Խոջալուի գրավ ման 30 տարին, բայց մինչեւ այ սօր որեւէ հետազոտություն այս նորահայտ «ցեղասպանության» շուրջ չկա: Սույն աշխատանքը փորձ է մանրակրկիտ նյութերով ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի ռազմական ուժերի կողմից Խոջալուի գրավման, դրա նախապատրաստության, Ադրբեջանի իշխանությունների կողմից Խոջալուի պաշտպանության ծրագրերը եւ գրավման գործողությունները, գրավումից հետո տեղի ունեցած գործընթացները եւ Խոջալուի բնակչության ճակատագիրը: Գրքում մասնակի անդրադարձ կա նաեւ Խոջալուի գրա- վումը «ադրբեջանական ցեղասպանություն» ներկայացնելու նախապատրաստության եւ պատճառների մասին: Գիրքը հետաքրքիր կլինի ոչ միայն ղարաբաղյան կոնֆլիկտով եւ դրա պատմությամբ հետաքրքրվողներին, այլեւ ընթերցող լայն շրջաններին:
224 էջ, 2021, Երևան, ՀԱԻ հրատարակչություն հրատ., ISBN: 978-9939-886-17-6