2025

Ադրբեջանցիները ոչնչացրել են Ալեք Մանուկյանի արձանը Ստեփանակերտում

Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանները։ 2023 թվականի դեկտեմբերին տարածված տեսանյութից պարզ դարձավ, որ մեծանուն հայ բարերար Ալեք Մանուկյանին նվիրված հուշարձանը, որը գտնվում էր Ստեփանակերտում, ադրբեջանական վանդալիզմի թիրախ է դարձել։

Հարկ է հիշեցնել, որ արցախահայերի բռնի տեղահանությունից հետո Ադրբեջանը հետևողականորեն «մաքրում» է Ստեփանակերտն ու ընդհանրապես՝ Արցախը հայկական ժառանգությունից և ազգային ինքնությունից։

Հիշեցնենք, որ միջազգային իրավական փաստաթղթերն ու կոնվենցիաներն արգելում են մշակութային ժառանգության թիրախավորումն ու այն որակում որպես պատերազմական հանցագործություն։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում