2025

Ոչնչացվել է Մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանը

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վանդալիզմի թիրախում են հայտնվել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները, հերոսների կիսանդրիներն ու արձանները։ Առաջնային թիրախավորվում են այն հուշարձանները, որոնք խորհրդանշում են հայկական ինքնությունն ու հայ ժողովրդի հերոսությունը։ Հերթական հուշարձանը, որն ադրբեջանցիների կողմից ենթարկվել է վանդալիզմի, Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի արձանն է։ Այն գտնվում էր Ստեփանակերտում՝ մարշալի անունը կրող փողոցում։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում