2024

Ադրբեջանցիները 7-րդ դարի հայ բանաստեղծ Դավթակ Քերթողին և «Ողբ»-ի հերոս Ջվանշիրին համարում են ադրբեջանցիներ, սակայն իրականությունն այլ է

7-րդ դարի հայ պատմագիր Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի» աշխատության մեջ տեղեկություններ են պահպանվել բանաստեղծ Դավթակ Քերթողի և նրա՝ «Ողբ Ջվանշիր մեծ իշխանի մահվան առթիվ» պոեմի մասին։

Դավթակ Քերթողն ապրել է Պարտավում՝ պարսից Միհրանյանների տոհմից սերված Ջվանշիր մեծ իշխանի արքունիքում։ Ըստ ադրբեջանական «գիտական տրամաբանության»՝ «Ողբ»-ը գրված է եղել Աղվանքի լեզուներից մեկով՝ գարգարերենով, ապա՝ թարգմանվել հայերեն, և որ այն «աղվանական գրականության նմուշ» է։ Ադրբեջանցիներն իրենց համարում են աղվանների ժառանգորդները։ Նրանք աղվաններ, հետևաբար՝ «ադրբեջանցիներ» են հռչակում ոչ միայն Դավթակ Քերթողին, այլև՝ պոեմի հերոս Ջվանշիր իշխանին։

Դժվար թե 7-րդ դարի հայ բանաստեղծ Դավթակ Քերթողը և Աղվանքի իշխան Ջվանշիրը, ով Հայ առաքելական եկեղեցու հետևորդ էր, երբևէ պատկերացնեին, որ իրենք 20-րդ դարում դառնալու են ադրբեջանական «պատմագիտական» ֆանտազիաների հերթական «հերոսները»։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում