2024

Ադրբեջանցիները սազը ներկայացնում են իբրև իրենց ժողովրդական նվագարան, սակայն իրականությունն այլ է

Գուսանների և աշուղների շրջանում տարածված երաժշտական լարային գործիքներից էր սազը։ Կսմիթահար այս գործիքն ադրբեջանցիները համարում են «իրենց ազգային նվագարաններից մեկը», որն իբր գործածել են վաղ միջնադարից։

Հին Արևելքում լայնորեն տարածված նվագարան է եղել փանդիռը, ինչի մասին հիշատակում է նաև 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացին` հայկական հին ավանդազրույցները ներկայացնելիս։ Փանդիռը նախատիպն է հայկական սազի։

Սազատիպ լարային նվագարանի պատկերը հայկական մանրանկարներում ներկայացվել է դեռևս 13-րդ դարից։ Այդ նվագարանի մասին հիշատակություն կա նաև հայկական ժողովրդական էպոսում։

Սազ բառը պարսկական ծագում ունի՝ «կառուցել, սարքել, հարմարեցնել, սազեցնել» իմաստներով։ Այսինքն՝ գործիք, որը կատարողի երգն ու երաժշտությունը հարմարեցրել է ունկնդրի ականջին։

Թեև նվագարանն այսօր էլ օգտագործվում է մեր տարածաշրջանի շատ ժողովուրդների կողմից, սակայն այն չի կարող լինել ադրբեջանական։

Սազը հայկական իր նախատիպն ունի, դարերի պատմություն՝ ի տարբերություն 20-րդ դարում ստեղծված Ադրբեջան պետության։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում