2025
Ադրբեջանն ինտենսիվորեն ոչնչացնում է Արցախի՝ անկախության շրջանի հուշարձանները։ Վանդալիզմի հերթական դեպքը վերաբերում է Շառլ Ազնավուրի հուշարձանի ոչնչացմանը։ Կիսանդրին կանգեցվել էր Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ՝ 2022 թվականի մայիսի 22-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տարածքում՝ Հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում՝ Պոլ Էլյուար Ֆրանկոֆոնիայի Կենտրոնի հարևանությամբ։