2026

Սիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տան

2026-10-30

Հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին, որը գտնվում է Թուրքիայի Սիվրիհիսար քաղաքում, վերածվել է «Զուբեյդե հանըմ» անունով մշակույթի տան՝ կոնգրեսներ և սեմինարներ անցկացնելու նպատակով։ Նախկինում շենքը ծառայել է նաև որպես կինոթատրոն, որտեղ ցուցադրվել են էրոտիկ ֆիլմեր։

Սիվրիհիսարում հայերի ներկայությունը հիշատակվում է դեռևս 15-րդ դարից։ Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում։ 1881 թվականին այն վերանորոգվել է Պոլսի պատրիարք Ներսես II-ի օրոք։ Այդ մասին է վկայում եկեղեցու մուտքի հայերեն արձանագրությունը։ Կառույցը Փոքր Ասիայի քրիստոնեական ամենախոշոր եկեղեցիներից մեկն էր։

2010 թվականին, վերանորոգման աշխատանքների ընթացքում, եկեղեցու ներքին պատերը սպիտակեցվել են, ինչի հետևանքով ծածկվել են հայկական որմնանկարները։ Իսկ 2024 թվականին շենքը ենթարկվել է վանդալիզմի․ պատերին արվել են գրություններ և փորագրություններ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում