2026
2026-06-23
Ընդառաջելով օտարերկրյա մասնակիցների ու արտասահմանյան մեր գործընկերների խնդրանքին՝ «Armeno-Georgica․ հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային կոնգրեսի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև սույն թվականի հուլիսի 10-ը։
Հիշեցնենք, որ Կոնգրեսը կազմակերպել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը՝ Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի համագործակցությամբ։
Միջոցառման նպատակն է՝ ձևավորել հայ-վրացական պատմամշակութային առնչություններին վերաբերող գիտական հաղորդակցության միջազգային հարթակ՝ արդի հետազոտությունների ներկայացման, գիտական քննարկման և փորձի փոխանակման համար։ Կոնգրեսի թեմատիկ շրջանակն ընդգրկում է հայ-վրացական պատմության, մշակույթի, կրոնի, ժողովրդագրության, պատմագրության և հարակից գիտակարգերի ուսումնասիրությունները։
Մասնակցության պայմանների, հայտերի ներկայացման ընթացակարգի և գիտաժողովի աշխատանքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝
https://geghard-saf.am/795/international-congress-armenogeorgica/