2026

«Պետականությունը և նրա ձևերը Հայաստանում ու հարակից երկրներում» միջազգային աշխատաժողով

2026-04-16

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և Սեդլցեի համալսարանի (Լեհաստան) հետ համագործակցությամբ, ս․թ․ ապրիլի 22-ին կազմակերպում է «Պետականությունը և նրա ձևերը Հայաստանում ու հարակից երկրներում» աշխատաժողովը։

Աշխատաժողովի բանախոսները կլինեն ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից, Վրաստանից և Լեհաստանից։

Աշխատաժողովի մասնակցության տեղերը սահմանափակ են․ մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել և ստանալ հաստատում հետևյալ հղումով՝ https://forms.gle/NCBQugK5uFcL7afM6:

Միջոցառումը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դահլիճում (հասցե՝ Երևան, Մ․ Բաղրամյան 24/6, 10-րդ հարկ)։

Աշխատաժողովը կանցկացվի ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում իրականացվող «24RL-6A032» ծածկագրով «Հայոց պետականության տիպաբանական և գաղափարական հիմքերը. տեսություն և պրակտիկա (հնագույն շրջանից ﬕնչև ﬔր օրերը)» գիտական թեմայի շրջանակներում։

 Աշխատաժողովի աշխատանքները կմեկնարկեն ժամը 14։00-ին։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում