2026
2026-03-04
ՀՀ ԳԱԱ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը և Թբիլիսիի պետական համալսարանը հայտարարում են «Armeno-Georgica» միջազգային կոնգրեսի մեկնարկի մասին։ Կոնգրեսը նվիրվում է հայ-վրացական պատմական և մշակութային փոխազդեցությունների համապարփակ ուսումնասիրությանը՝ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան (XIX դարի սկիզբ)։ Այն անցկացվելու է Երևանում և Թբիլիսիում՝ երկու տարին մեկ հերթափոխով։
Կոնգրեսը անցկացվելու է կովկասագիտության դասական դպրոցի ավանդույթների ոգով՝ միաժամանակ ներառելով արդի գիտության մեթոդաբանական նորույթների լայն շրջանակ։ Ծրագրի առանցքում դրված է համեմատական պատմագիտության, պատմական մարդաբանության, աղբյուրագիտության, պատմագրության, հիշողության ուսումնասիրությունների և թվային հումանիտար գիտությունների համադրված կիրառումը, ինչը հնարավորություն կտա համադրել գիտական քննարկումների բազմակողմանիությունն ու նորարարական գիտական մոտեցումները։
Կոնգրեսը բաղկացած է ակադեմիական հիմնական գիտաժողովից և ներառելու է արդի շրջանի թեմաներին նվիրված աշխատաժողովներ և կլոր սեղաններ, որոնց օրակարգը նվիրված է լինելու հայ-վրացական հարաբերությունների լավարկման գաղափարների և հարցերի քննարկմանը, համագործակցության և երկխոսության հնարավոր նոր ուղիներն ուսումնասիրելուն։
Թեմատիկ բաժիններ՝
Ակնկալվող արդյունքներ՝
ԿԼՈՐ ՍԵՂԱՆՆԵՐ ԵՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎՆԵՐ
Կոնգրեսի շրջանակներում անցկացվող սեմինարներն ու կլոր սեղան-քննարկումներն ուղղված են հայ-վրացական հարաբերությունների բարելավմանը և դրանց դրական դինամիկայի ու զարգացման խթանմանն ուղղված հարցերի քննարկմանը։
Կլոր սեղանների թեմաները կհայտարարվեն 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում:
Հավելյալ պանելային քննարկումների և թեմատիկ կլոր սեղանների համար առաջարկությունները ողջունելի են։
Հայտերի ներկայացում՝
Ամփոփագրերի ներկայացման վերջնաժամկետ՝ հունիսի 1, 2026թ․։
Հաստատման վերաբերյալ ծանուցում՝ հուլիսի 1, 2026թ․։
Աշխատանքային լեզու՝ հայերեն և անգլերեն։
Մասնակցության ձևաչափ՝ առկա․ առցանց մասնակցության հնարավորություն կտրամադրվի միայն որոշակի դեպքերում։
Կոնգրեսի անցկացման ամսաթիվը՝ սեպտեմբերի 2-4-ը, 2026թ․։
Վայրը՝ կհայտարարվի լրացուցիչ։
ԿԱԶՄԿՈՄԻՏԵ
Կազմակերպչական կոմիտեի կազմում ընդգրկված են հայկական և վրացական ակադեմիական հաստատությունների ներկայացուցիչներ: Կազմկոմիտեի անդամների ամբողջական ցանկը կհրապարակվի Կոնգրեսի պաշտոնական ծրագրում:
Կոնգրեսի կազմակերպումը արդյունք է ՀՀ ԳԱԱ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի և Թբիլիսիի պետական համալսարանի Իվանե Ջավախիշվիլիի անվան Պատմության և ազգագրության ինստիտուտի միջև կայուն և արդյունավետ գիտական համագործակցության։
Կոնտակտային տվյալներ
Հայտադիմումներն ու հարցերն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected]
Կազմկոմիտեն ողջունում է ինստիտուցիոնալ գործընկերության, պանելային քննարկումների ու գիտական համագործակցության առաջարկները։