2025

Ադրբեջանցիներն օգոստոսի 2-ը նշում են որպես «Ազգային կինոյի օր», սակայն իրականությունն այլ է

2025-10-02

Ըստ ադրբեջանցիների՝ կինոն Ադրբեջանում իբր սկիզբ է առել 1898 թվականին։ Իրականում, այդ թվականին Ռուսաստանյան կայսրության Բաքու քաղաքում ազգությամբ ռուս Վ․Ի․ Վասիլև-Վյատսկու թատրոն-կրկեսում ցուցադրվել է ռուս լուսանկարիչ Ալեքսանդր Միշոնի նկարների և վավերագրական կարճամետրաժ ֆիլմերի հավաքածուն։ Ցուցադրված նյութերի մեջ տեսարաններ են եղել նաև Բաքվից։ Իսկ նույն թվականի օգոստոսի 2-ին ցուցադրվել է նաև խաղարկային հումորային կարճամետրաժ մի ֆիլմ, որը կոչվել է «Բռնվեցիր»։ Խորհրդանշական է, որ ադրբեջանցիները, որպես իրենց կինոարտադրության սկիզբ, համարում են խաղարկային այնպիսի մի ֆիլմ, որում գլխավոր հերոսը գող է։

Միայն զուգահեռ իրականության մեջ ապրող ադրբեջանական ղեկավարությունը կարող է ռուսաստանյան ֆիլմը ներկայացնել ադրբեջանական և նրա ցուցադրման օրը հռչակել ազգային տոն, երբ 1898 թվականին նույնիսկ այդպիսի ժողովուրդ գոյություն չի ունեցել։

 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում