2025

Ադրբեջանցիները Սառա Խաթունին համարում են «Արևելքի ադրբեջանցի առաջին կին դիվանագետ»-ը, սակայն պատմական փաստերն այլ բան են վկայում

Լսել նյութի ձայնային տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է արհեստական բանականության միջոցով՝ https://wav.am հարթակում։

Սառա Խաթունը Ակ-կոյունլուների առաջնորդ Փիր Ալի Բայանդուրի դուստրն էր, բյուզանդական արքայադուստր Մարիա Կոմնենոսի թոռնուհին, թուրքմենական Ակ-կոյունլուների պետության ամենահզոր տիրակալ Ուզուն Հասանի մայրը, ում օրոք դիվանագիտական առաքելություն է իրականացրել տարբեր երկրներում։ Սառա Խաթունը մեծ ազդեցություն է ունեցել որդու վրա։

Իր փայլուն դիվանագիտական կարողությունների շնորհիվ Սառա Խաթունը հայտնի էր նաև Արևմուտքում։ Նա անձամբ է բանակցել օսմանյան սուլթան Մեհմեդ II-ի հետ։

Պատմական այս իրողությունները որևէ կապ չունեն Ադրբեջան պետության և ադրբեջանցիների հետ։ Թուրքմենական և բյուզանդական ծագում ունեցող կինը երբևէ չէր կարող պատկերացնել, որ իրեն կարող են հռչակել 15-րդ դարում գոյություն չունեցող «ադրբեջանական դիվանագիտության առաջին կին» ներկայացուցիչը։

Լսել նյութի ձայնային տարբերակը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում