2026
2024-07-10
Նուսրաթ ադ-Դին Աբու Նասր Հասան-բեկը (1452-1478 թթ․), որը պատմության մեջ հայտնի է Ուզուն Հասան անունով, համարվում է թուրքմենական ակ-կոյունլու ցեղերի կողմից ստեղծված տերության սուլթան։ Նա սերում էր ակ-կոյունլուների ցեղային համադաշնության բայանդուր ցեղից։ Համաձայն Մահմուդ ալ-Կաշղարիի` «Դիվան լուղաթ աթ-թուրք» աշխատության՝ «Օղուզը մեկն է թյուրքական ցեղերից, որոնք են թուրքմենները․․․ Նրանք 22 ցեղից են կազմված։ Երրորդը՝ Բայանդուրն է»։
Ուզուն Հասանի կառավարման օրոք ակ-կոյունլուների պետությունը, որն իր մեջ ներառում էր Հայաստանը, Ատրպատականը, Իրանը, Շիրվանը, Միջագետքը, հասավ իր հզորության գագաթնակետին։
Պատմական որևէ աղբյուրում չկա հիշատակություն այն մասին, որ Իրանի փադիշահ տիտղոսը կրող Ուզուն Հասանը եղել է ադրբեջանցի, քանի որ այդ ժամանակաշրջանում (15-րդ դարի երկրորդ կես) նման ազգություն պարզապես գոյություն չուներ: