2025

Ադրբեջանցիները երաժիշտ, գեղագիր Ուրմավիին համարում են ադրբեջանցի, սակայն իրականությունն այլ է

Երաժիշտ, երաժշտության տեսաբան, գեղագիր Սաֆի ալ-Դին ալ-Ուրմավին ծնվել է 1216 թվականին Ուրմիայում (Իրան)։ Ծագումով իրանցի էր։ Երիտասարդ տարիքում Ալ-Ուրմավին տեղափոխվել է Բաղդադ, որտեղ, երաժշտությանը զուգահեռ, սովորել է արաբերեն, պատմություն, գեղագրություն: Ավելի ուշ՝ ձեռք է բերել հեղինակություն և՛ գեղագրության, և՛ երաժշտության ոլորտներում` ծառայության անցնելով Աբբասյան խալիֆա Ալ-Մուսթասիմի պալատում։ Ուրմավին ստեղծագործել է պարսկերեն և արաբերեն։

Ադրբեջանցիները պնդում են, թե Ուրմավին եղել է ադրբեջանցի՝ հիմք ընդունելով միայն այն, որ Ուրմիան ներկայումս գտնվում է Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում, որի նկատմամբ վերջիններս ևս անհիմն հավակնություններ ունեն։ Ուրմավիի վերաբերյալ հիշատակումներում խոսք անգամ չկա Ադրբեջանի մասին, և վերջինս երբևէ չի ստեղծագործել ադրբեջաներենով, քանի որ 13-րդ դարում գոյություն չուներ ո՛չ ադրբեջանցի ժողովուրդ, ո՛չ նման լեզու և ո՛չ էլ պետություն։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում