2025

Ադրբեջանը ոչնչացրել է Կախանի սրբատեղին

Արբանյակային լուսանկարների համաձայն՝ ադրբեջանական կողմն ամբողջովին քանդել է Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի պատմամշակութային հուշարձաններից մեկը՝ Կախանախութի գագաթին գտնվող Կախանի սրբատեղին:

Սրբատեղիի ծառախիտ հատվածում եղել են գերեզմաններ, ինչպես նաև 13-14-րդ դարերով թվագրվող եկեղեցի, որը 20-րդ դարի սկզբին հիշատակվում էր կիսավեր վիճակում։

Այժմ տարածքում հայտնվել են նոր շինություններ։

                                                                                          

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում