2025
Անդրկովկասի բնակչության վիճակագրական տվյալները[1], որոնք կազմված են 1886 թվականի ընտանեկան ցուցակների հիման վրա, Կովկասի կառավարչապետության քաղաքացիական մասի Անդրկովկասյան վիճակագրական կոմիտեն հրատարակել էր 1893թ․։
Նահանգների և մարզերի ղեկավարները պարտադիր ներկայացրել են անհրաժեշտ տեղեկություններն, իսկ վիճակագրական կոմիտեների տրամադրած նյութերի մշակումը կատարել է Կոմիտեի գլխավոր քարտուղար, պետական խորհրդական Նիկոլայ Զեյդլիցը։
Ըստ 1886 թվականի․ընտանեկան ցուցակների՝ Բաքվի նահանգն ուներ 712.703 բնակիչ։
Բաքվի նահանգի ընտանեկան ցուցակների ընդհանրացված տվյալներով՝ նահանգի քաղաքների (Բաքու, Ղուբա, Լենքորան, Շամախի, Գյոկչա, Սալյանի) արական և իգական բնակչության ընդհանուր թիվը 139.652 մարդ էր։ Ըստ ազգային պատկանելության՝ նահանգն ուներ հետևյալ պատկերը՝ ռուսներ՝ 23.130, լեհեր՝ 1.099, գերմանացիներ, շվեդներ և ֆիններ՝ 1.721, հայեր՝ 29.747, հրեաներ՝ 6.690, թալիշներ և թաթարներ՝ 77.265 մարդ։
Ղուբա քաղաքում բնակվող 301 ռուսների թվում հաշվել են նաև 10 վրացու, նույն կերպ Գյոկչայում բնակվող 44 ռուսների թվում ներառված է 11 վրացի: Քանի որ տվյալները միայն ըստ դավանանքի էին, բոլոր հռոմեակաթոլիկներին անվանել են լեհեր: Գերմանացիների, շվեդների և ֆինների հետ հաշվել են նաև 350 հայ բողոքականների, հետևաբար՝ հայերի ընդհանուր թիվը 29.747-ի փոխարեն պետք է լինի 30.097 մարդ:
Բաքվի նահանգի գավառների (Բաքու, Գյոկչա, Ջևադ, Ղուբա, Լենքորան, Շամախի) արական և իգական բնակչության ընդհանուր թիվը 573.051 մարդ էր։ Այն, ըստ ազգային պատկանելության, ուներ հետևյալ պատկերը՝ ռուսներ՝ 19.313, լեհեր՝ 33, թաթեր՝ 118.165, թալիշներ՝ 47.296, հայեր՝ 25.712, հրեաներ՝ 1.913, կյուրիններ՝ 41.849, հինալուղներ՝ 2.167, գապուտլիներ՝ 1.078, ջեկեր՝ 7.403, կրիզներ՝ 2.027, բուդուղներ՝ 2.625, թաթարներ՝ 303.470 մարդ։
Ըստ 1886 թ․ ընտանեկան ցուցակների՝ հայերը Բաքու քաղաքի ազգաբնակչության մեջ թվաքանակով զբաղեցնում էին երկրորդ տեղը։ Սակայն, եթե հաշվի առնենք, որ թալիշները և թաթարները ներկայացված են միասին, ապա կարող ենք ասել, որ առանձին ներկայացնելու դեպքում, հայերը կզբաղեցնեին առաջին տեղը:
[1] Свод статистических данных о населении Закавказскаго края, извлеченных из посемейных списков 1886 г., издан по распоряжению Главноначальствующаго гражданскою частию на Кавказе Закавказским статистическим комитетом, Тифлис, Тип. И. Мартиросиянца, 1893.