2025
44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի Հանրապետությունում` զինվորականության շրջանում, զգալիորեն աճել է ինքնասպանությունների թիվը, որն անցնում է երեք տասնյակից։ Հարկ է նշել, որ ինքնասպանություն գործած անձանց մեծամասնությունը ռազմական գործողությունների ընթացքում ձեռք բերված հաջողությունների համար պարգևատրված անձինք են: Զինվորականության շրջանում ինքնասպանությունների նման աճը նկատելի է հատկապես հետպատերազմյան շրջանում՝ 2021-2022 թվականներին[1]։ Ադրբեջանական իշխանությունները տեղի ունեցած ինքնասպանությունները կապում են սոցիալական առկա խնդիրների, հոգեկան խանգարումների հետ։
Ըստ ադրբեջանական կողմի ներկայացրած տվյալների (ինչը ճշգրտման կարիք ունի)՝ զինվորականության շրջանում ինքնասպանությունները կատարվել են տարբեր հանգամանքներում ու պայմաններում, տարբեր միջոցներով[2]։
Ինքնահրկիզմամբ ինքնասպանությունները 44-օրյա պատերազմի մասնակից ադրբեջանցի զինվորականության շրջանում.
Էլվին Ջաֆարով՝ «Մաուգլի»
1987 թվականին Սաբիրաբադի շրջանի Գալաղայ գյուղում ծնված Էլվին Ջաֆարովը 2020 թ․44-օրյա պատերազմի 3-րդ կարգի հաշմանդամ էր։ Ինքնասպան է եղել սոցիալական ծանր պայմանների և գործադիր իշխանության անտարբերության պատճառով[3]: Ջաֆարովը hասարակության շրջանում հայտնի էր «Մաուգլի» մականունով, որը նա ստացել էր ռազմական գործողությունների ընթացքում հանձնարարություն կատարելիս (իբրև թե Բերձորի (Լաչին) շրջանի անտառների ծառերից հավաքել է հայերի կողմից տեղադրված մեծ թվով տեսախցիկներ[4])։
Նիզամադդին Իբադով
44-օրյա պատերազմի մասնակից 33-ամյա Նիզամադդին Իբադովը Բիլասուվարի շրջանի Սամադաբադ գյուղի բնակիչ էր։ Ինքնահրկիզվել է իր տան դիմաց։ Վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել[5]: Հարկ է նշել, որ Իբադովը ադրբեջանական համապատասխան մարմինների կողմից պարգևատրվել էր «Խոջավենդի (հայկական Մարտունի) ազատագրման համար» մեդալով[6]:
Էլվին Ալըև
1992 թվականին ծնված Աղստաֆա քաղաքի բնակիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Ալըևը ինքնասպանություն է գործել ինքնահրկիզման միջոցով՝ իր վրա նավթ լցնելով[7]․ այրվել է մարմնի 70%-ը։ Աղստաֆայից նրան տեղափոխել են Բաքվի հիվանդանոց, որտեղ էլ մահացել է[8]:
Շարունակելի․․․
[1]27sentyabr.az, Azərbaycandamüharibəveteranıintiharlarıvəsosialişintəşkiledilməsininəhəmiyyəti: https://27sentyabr.az/552/ (Մուտք 26.06.2024):
[2] Նույն տեղում։
[3] Foto.info.az, Vətən müharibəsi qazisi Elvin Cəfərov intihar etdi: https://foto.info.az/gundem/11067-vtn-muharibsi-qazisi-elvin-cfrov-intihar-etdi.html(Մուտք` 26.06.2024):
[4] Modern.az, Prokurorluq qazinin intiharı ilə bağlı araşdırmalara BAŞLADI: https://modern.az/hadise/358492/prokurorluq-qazinin-intihari-ile-bali-arasdirmalara-basladi/(Մուտք` 26.06.2024):
[5] Foto.info.az, Daha bir Qazı intihar etdi: https://foto.info.az/gundem/15587-daha-bir-qazi-intihar-etdi.html (Մուտք` 26.06.2024):
[6] Buta.media, Özünü yandıran qazi vəfat etdi – foto: https://buta.media/az/guc-strukturlari/20439/zunu-yandiran-qazi-vefat-etdi-foto/ (Մուտք` 26.06.2024):
[7]BIZIM.MEDIA,Vətən müharibəsinin iştirakçısı Bakıda xəstəxanada öldü - SƏBƏB/FOTO; https://a.bizim.media/az/cemiyyet/198596/veten-muharibesinin-istirakcisi-bakida-xestexanada-oldu-sbbfoto/, (Մուտք՝ 26.07.2024):
[8]Foto.info.az, Bir neçə gün əvvəl Ağstafada özünü yandıraraq intihar edən qazi vəfat edib: https://foto.info.az/gundem/19299-bir-nec-gun-vvl-agstafada-ozunu-yandiraraq-intihar-edn-qazi-vfat-edib.html (Մուտք`24.07.2024):