2025

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ) ավերված է

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը հայտնի է Կանաչ ժամ անունով, գտնվում էր Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Շուշի քաղաքում։ 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում եկեղեցին հրետակոծվել էր․ վնասվել էին եկեղեցու գմբեթը և զանգակատունը։ 2020 թվականի նոյեմբերից Շուշին օկուպացվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից։ 2024 թվականի փետրվարին արբանյակային լուսանկարներից պարզ դարձավ, որ Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում