2025
Մանա պետությունը (մ․թ․ա․ 9-7-րդ դդ․) գտնվել է Ուրմիա լճից հարավ գտնվող տարածքներում։ Պետության պատմության մասին տեղեկություններ են պահպանվել ասորեստանյան և ուրարտական (բիայնական) աղբյուրներում։ Մանան գտնվել է կա՛մ Ասորեստանի, կա՛մ Վանի թագավորության ենթակայության ներքո։ Մայրաքաղաքն էր Իզիրտուն։ Պետության բնակչությունը բաղկացած է եղել տարբեր ցեղերից։ Այդ երկիրը հիշատակվել է նաև Աստվածաշնչում` Հայաստանի հետ միասին՝ «․․․Իմ կողմից հրամա՛ն տվեք Արարատի, Միննիի թագավորություններին և ասքանազյան գնդին․․․» (Երեմիայի մարգարեություն, 51։27);
Մ․թ․ա․ 6-րդ դարից սկսած` Մանայի տարածքը մաս է կազմել իրանական տարբեր պետությունների։ Այդ ժամանակաշրջանում հավանաբար առաջին նախաթյուրքական ցեղերն իրենց պատմությունն էին սկսում Մանայից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ Հարավային Սիբիրի և Մոնղոլիայի տարածքներում։ Իսկ թե ինչ բան էր ադրբեջանցին կամ թյուրքը՝ Մանայի բնակչությունը պարզապես պատկերացում չուներ։