2025

Ադրբեջանցիները Ֆիզուլիին համարում են ադրբեջանցի պոետ, սակայն իրականությունը հետևյալն է՝

15-16-րդ դարերի բանաստեղծ Ֆիզուլին (Մուհամմեդ իբն Սուլեյման) ծնվել է Իրաքի Քերբելա քաղաքում։ Հավանաբար ուներ օղուզա-թյուրքական ծագում։ Կա կարծիք, որ նա ուներ նաև քրդական կամ պարսկական ծագում։ Նա ստեղծագործել է պարսկերեն, արաբերեն և թյուրքերեն։ Ֆիզուլին երբեք չի եղել ո՛չ Ատրպատականում, և ո՛չ էլ Շիրվանում։ Երբեք ոտք չի դրել ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածք, իրեն երբեք չի անվանել ադրբեջանցի (մի պարզ պատճառով, որ այդ ժամանակաշրջանում այդպիսի ժողովուրդ գոյություն չուներ)։ Այդ առումով նրան ճիշտ կլինի անվանել օսմանյան կամ պարսկական ստեղծագործող, քանի որ Իրաքի տարածքը այդ ժամանակաշրջանում մասն է կազմել սկզբում Սեֆյան Պարսկաստանի, այնուհետև՝ Օսմանյան տերության։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում