2026
2026-11-06
Ռուսական կայսրության խոշորագույն գործարարներից ու մեկենասներից են եղել Մայիլյան եղբայրները։ Հենց նրանց հովանավորությամբ է կառուցվել Բաքվի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքը։
Թատրոնի շենքի կառուցումը մի հետաքրքիր պատմություն ունի։ Ըստ դրա՝ օպերային հայտնի երգչուհիներից մեկը (ում անունն անհայտ է), այցելելով Բաքու և ելույթներ ունենալով քաղաքի տարբեր վայրերում, հրաժարվել է այլևս գալ Բաքու, քանի որ քաղաքում չի եղել պատշաճ թատրոն։ Հիացած լինելով երգչուհու ձայնով՝ Դանիել Մայիլյանը որոշում է հովանավորել օպերային թատրոնի շենքի կառուցումը՝ երգչուհուն կրկին Բաքու բերելու նպատակով։ Թատրոնի նախագծումը վստահվում է հայ ճարտարապետ Նիկոլայ Բաևին, ով 1911–1918 թվականներին հանդիսանում էր Բաքվի գլխավոր ճարտարապետը։ Անհերքելի է՝ Բաքուն իսկական քաղաք է դարձել ոչ թե ադրբեջանցիների, այլ՝ հայերի, ռուսների և քաղաքի մյուս ազգությունների ներդրման ու նվիրումի շնորհիվ։
Բացի դրանից՝ Մայիլյանները զբաղվել են նաև նավթային բիզնեսով ու ձկնկիթի առևտրով։ Այս գործունեության շնորհիվ վերջիններս հայտնի էին նաև «խավիարի արքաներ» մականունով։