2026

Հրապարակվել է «Caucasus Heritage and Identity Studies» գիտական հանդեսի առաջին համարը

2026-08-19

    Հրապարակվել է «Caucasus Heritage and Identity Studies» (CHIS) միջազգային, գրախոսվող գիտական էլեկտրոնային հանդեսի առաջին համարը։ Նորաստեղծ հանդեսը նվիրված է կովկասյան տարածաշրջանի պատմական, մշակութային և հոգևոր ժառանգության, ինքնության ու տարածաշրջանային գործընթացների բազմակողմանի և միջգիտակարգային ուսումնասիրությանը։
Հանդեսը հրատարակվում է International Association for Caucasus Heritage and Identity Studies (IACHIS) միջազգային ասոցիացիայի կողմից՝ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի նախաձեռնությամբ և պլատֆորմի վրա։
    «CHIS»-ի նպատակն է միջազգային գիտական շրջանակներում ներկայացնել Կովկասի ժառանգությանն ու ինքնությանը վերաբերող նոր հետազոտություններ, ինչպես նաև` ձևավորել տարբեր երկրների գիտնականների համագործակցության և գիտական երկխոսության հարթակ։
Առաջին համարում ընդգրկված ուսումնասիրություններն անդրադառնում են Կովկասի պատմության, հնագիտության, մշակույթի, կրոնի, ինքնության և պատմամշակութային ժառանգության պահպանությանն առնչվող հարցերին։ Հանդեսի միջգիտակարգային բնույթը հնարավորություն է տալիս տարածաշրջանի խնդիրները դիտարկել ոչ միայն պատմագիտական, այլև՝ մշակութաբանական, կրոնագիտական, հնագիտական և այլ գիտակարգերի տեսանկյունից։
    «CHIS»-ի հրապարակումը կարևոր քայլ է Կովկասի ժառանգության և ինքնության վերաբերյալ միջազգային ակադեմիական հետազոտությունների զարգացման ուղղությամբ։ Հանդեսի առաջին համարի հրատարակությամբ «Caucasus Heritage and Identity Studies»-ը մեկնարկում է որպես Կովկասագիտության ոլորտում միջազգային գիտական նոր հարթակ՝ նախատեսված տարածաշրջանի պատմության, մշակույթի և ինքնության հարցերի ուսումնասիրությամբ հետաքրքրված գիտական հանրության համար։
    «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը շնորհակալություն է հայտնում պարբերականի խմբագրակազմում ընդգրկված արտասահմանյան գործընկերներին և շնորհավորում նրանց և հոդվածների հեղինակներին՝ առաջին համարի լույս տեսնելու կապակցությամբ։


https://chis-journal.com/en/home/

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում