2026
2026-05-18
Մեխլուղավախ գյուղը գտնվում է Կուտկաշեն (Գաբալա) շրջկենտրոնից 27 կմ հեռավորության վրա։ Գյուղանվան առաջին բաղադրիչը տեղական խոսվածքով Միքայել անվան աղճատված արտասանությունն է։
Գրավոր աղբյուրներում բնակավայրը հիշատակվել է 1725 թվականին: Երբ Կապաղակ գավառի հայաբնակ այլ գյուղերի ներկայացուցիչներ Ռուսաստանի կայսր Պետրոս I-ին հղված օգնության խնդրագրի ներքո ստորագրել էին, նրանց թվում էր նաև մեխլուղավախցի Նասիպը՝ հավանաբար գյուղի տանուտերը։
18-րդ դարում Կուտկաշենի գավառի հայաբնակ այլ գյուղերի հայերի նման մեխլուղավախցիները նույնպես ստիպված ընդունել են իսլամ։ Այս ամենի հետևանքով գյուղի հայ բնակչությունը կտրվել է հայկական միջավայրից և ընկալվել որպես թուրք-թաթարներ։ 1914 թվականի տվյալների համաձայն` գյուղի բնակիչներն արձանագրվել են որպես թաթարներ։ Ներկայումս Մեխլուղավախն ադրբեջանաբնակ գյուղ է։
Գրականություն
Բարխուտարեանց Մ․, Աղուանից երկիր և դրացիք։ Արցախ, Երեւան, 1999, էջ 147-148։
Կարապետյան Ս․, Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Գիրք I, Երևան, 1997, էջ 34-35։
Կարապետյան Ս․, Բուն Աղվանք։ Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամ, 2024, գիրք ԻԲ, մաս 1, էջ 265։
Кавказскій календарь на 1915 годъ. Тифлисъ, 1914, с. 157.
Эзовъ Г.А., Сношенія Петра Великаго с армянскимъ народомъ. Документы. СПБ, 1898, с. 427-428.