2024
«Monument Watch» թիմը արձանագրել է, որ «Google» արբանյակային քարտեզի 2024 թվականի ապրիլ ամսվա թարմացումը ցույց է տալիս, որ Սյունիքի և Արցախի սահմանագլխին կառուցված «Մեծ և Փոքր Սյունիքներ» կամ «Մայր հայրենիք» կոչվող հուշակոթողը հողին է հավասարեցվել։
Ադրբեջանը նպատակաուղղված շարունակում է ոչնչացնել վերջին տասնամյակներում ստեղծված հայկական ժառանգությունը՝ բռնագրավված տարածքներում փորձելով ջնջել հայկական հետքը։