2025
«Ադրբեջան պետության գոյությունը վտանգ է առաջնահերթ Հայաստանի Հանրապետության համար, հատկապես 2020 թվականից հետո։ Եթե դիտենք Ադրբեջան կոչվածի պաշտոնական թեզիսները, տարածքային ընկալումները, այն, ինչ իրենք են պատկերացնում, այսպես կոչված «պատմական Ադրբեջան»-ը, ներառում է ոչ միայն այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքը, այլ նաև տարածքներ Վրաստանից, Դաղստանից (Ռուսաստանի Դաշնություն) և Իրանի համարյա ամբողջ հյուսիսարևմտյան հատվածից։ Այսինքն՝ այդ պետությունն իր տարածքային նկրտումներով սպառնալիք է բոլոր հարևաններին»։ Այս մասին «Առավոտ»-ի տաղավարում զրույցի ժամանակ նշել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։
Խոսելով ադրբեջանական քարոզչության, դրանց կեղծ դրույթների մասին՝ Ղազարյանը հատկապես ընդգծել է «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի վտանգները։
Ադրբեջանի հակահայկական քարոզչության, պատմության խեղաթյուրման, կեղծ պատմություն գրելու, քրիստոնեական հուշարձանների «աղվանականացման», ինչպես նաև «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի գործունեության, ծրագրերի և իրականացվող աշխատանքների մասին Արամ Աբրահամյանի հետ Հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանի զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։