2026

Հերոդոտոս, «Պատմություն», մ․թ․ա․ 5-րդ դար

2026-11-19

Պատմագրության հիմնադիր Հերոդոտոսի (մ․թ․ա․ 484-425 թթ․) ամենահայտնի «Պատմություն» աշխատությունում հետաքրքիր տեղեկություններ են պահպանվել նաև Հայաստանի մասին։ 

Այսպես՝ 

«Հայաստանում, որը գտնվում է Ասորեստանից վերև, բաբելոնացիները կտրում են ուռիների ճյուղեր՝ նավի կմախքի համար։ Արտաքինից այն պատում են հաստ կաշիներով, ինչպես նավի կլոր հատակը։ Նրանք ոչ նավի հետնամասն են լայնացնում, ոչ էլ նրա առաջամասը նեղացնում, այլ տալիս են դրան վահանի նման կլոր ձև: Այնուհետև նրանք ամբողջ նավը լցնում են ծղոտով [բեռը փաթաթելու համար], բեռնում այն և թողնում հոսանքն ի վար: Նրանք հիմնականում տեղափոխում են փյունիկյան գինով լեցուն կավե անոթներ։ Նավերը վարում են երկու լայնաբերան թիակներով կանգնած երկու մարդ. նրանցից մեկը թիակը քաշում է դեպի իրեն, մյուսը՝ հրում իրենից: Այդ նավերը պատրաստվում են և շատ խոշոր և առավել փոքր: Դրանցից ամենախոշորները կարող էին տեղավորել մինչև հինգ հազար տաղանդ բեռ: Յուրաքանչյուր նավի մեջ լինում է մեկ գրաստ, իսկ խոշորների մեջ՝ մի քանիսը: Բաբելոն հասնելուն պես վաճառականները վաճառում են իրենց ապրանքները, ապա աճուրդի են հանում նավի կմախքը և ամբողջ ծղոտը։ Այնուհետև կաշիները բեռնում են էշերի վրա և վերադառնում Հայաստան։ Արագ հոսանքի պատճառով գետի հոսանքն ի վար նավարկելը լիովին անհնար է։ Այդ պատճառով նավերը պատրաստվում են ոչ թե փայտից, այլ՝ կաշվից։ Երբ վաճառականներն իրենց էշերով ժամանում են Հայաստան, նույն ձևով նոր նավեր են կառուցում»։

Հերոդոտոս, «Պատմություն», Գիրք առաջին, 194։ 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում