2026
2026-11-12
Հունա-հռոմեական աշխարհագրագետ, պատմիչ և փիլիսոփա Ստրաբոնը՝ ծնվել է մ.թ.ա. 64 թվականին Պոնտոսի Ամասիա քաղաքում, մահացել է մ.թ. 21 թվականից հետո։ Նրա ամենանշանավոր աշխատությունը 17-հատորանոց «Աշխարհագրություն» է, որտեղ կան բազմաթիվ հիշատակություններ Հայաստանի և հայերի մասին։ Այսպես՝ «Մեդացիները, հայերը և բաբելոնացիները՝ աշխարհի այս հատվածի ամենամեծ ժողովուրդներն են, սկզբից ի վեր միշտ այնպիսի հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ, որ երբ նրանց հարմար է եղել, հարձակվել են միմյանց վրա, ապա հաշտվել։ Այս վիճակը շարունակվել է մինչև պարթևների տիրապետությունը։ Այժմ, պարթևները, ճիշտ է, տիրում են մեդացիներին և բաբելոնացիներին, բայց հայերը երբեք նրանց չեն ենթարկվել։ Իրոք, հայերը հաճախ են ենթարկվել հարձակման, բայց պարթևները երբեք չեն կարողացել ուժով հաղթահարել նրանց, իսկ Տիգրանը նույնիսկ եռանդուն դիմադրություն է ցույց տվել նրանց, ինչպես ես արդեն պատմել եմ Հայաստանի նկարագրության մեջ»։
Ստրաբոն, «Աշխարհագրություն»։ Գիրք XVI, գլուխ I, 19: