2026
2026-09-22
Կուտկաշենի շրջանի Այդինղշլաղ գյուղը գտնվում է շրջկենտրոն Կուտկաշենից (ներկայիս՝ Գաբալա) մոտ 7 կմ հարավ-արևմուտք։
Սա տարածաշրջանի հայկական տասնյակ գյուղերից մեկն էր, որի բնակչությունը 18-րդ դարում ընդունել էր պարտադրված իսլամ։ Արդեն 19-րդ դարի աղբյուրներում այդինղշլաղեցիներին հիշատակում են որպես թաթարներ։
1887 թվականին գյուղի բնակիչներից մեկի տանը գտնվել է մի «Ճաշոց» գիրք։ Այն տպված է եղել 1686 թվականին Վենետիկում։
Այդինղշլաղում 1879 թվականին բնակվել է 288 մարդ, 1908 թվականին՝ 694։ 1914 թվականին գյուղի հայ բնակչության թիվը հասել է 570 մարդու։
Գյուղի բնակիչներն այսօր իրենց համարում են ադրբեջանցի։ Ներկայումս Այդինղշլաղ բնակավայրում հայկական որևէ հետք չի մնացել։
Գրականություն՝
Կարապետյան Ս․, Բուն Աղվանք։ Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամ, 2024, գիրք ԻԲ, մաս 1, էջ 247։
«Նոր-Դար», 1887, N 44, 27 մարտի, էջ 1։
Ս․, թղթ․, «Նոր-Դար», 1888, N 52, 5 ապրիլի, էջ 2-3։
Վարդաշէն եւ Նիժ։ Նուխւոյ գաւառում, «Մեղու Հայաստանի», 1879, N 81, 20 հոկտեմբերի, էջ 1։
Кавказскiй календарь на 1910 годъ. Тифлисъ, 1909, с. 175.
Кавказскій календарь на 1915 годъ. Тифлисъ, 1914, с. 85.