2026

«Armeno-Georgica․ Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային կոնգրեսի ծրագիրը

2026-08-25

Սեպտեմբերի 2-4-ը «Հոլիդեյ Ինն Երևան-Հանրապետության Հրապարակ» հյուրանոցում (Պապ թագավոր 2) տեղի կունենա «Armeno-Georgica․ Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային կոնգրեսը, որը կազմակերպել են «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն ու Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանը։

Կոնգրեսը նվիրված է հայ-վրացական պատմական ու մշակութային փոխազդեցությունների համապարփակ ուսումնասիրությանը՝ հնագույն ժամանակներից մինչև 19-րդ դարի սկիզբ։

Կոնգրեսի շրջանակում կանցկացվեն գիտաժողովներ, աշխատաժողովներ և կլոր սեղաններ, որոնք կընդգրկեն հայ-վրացական հարաբերությունների պատմական, մշակութային, եկեղեցական, ժողովրդագրական ու պատմագիտական տարբեր հիմնահարցեր, ինչպես նաև՝ արդի հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության խորացմանն առնչվող թեմաներ։

Կից՝ միջազգային կոնգրեսի ծրագիրը․


Կցված ֆայլեր

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում