2026
2026-08-12
Սեյիդ Հուսեյն Մուհամմադ օղլուն, որը հայտնի է Միսկին Աբդալ անունով, ծնվել է 1430 թվականին Հայաստանի Սոդք գավառի Ջաղացաձոր գյուղում։ Միսկին Աբդալը պետական հայտնի գործիչ է եղել Իրանի շահ Իսմայիլ 1-ինի արքունիքում։ Աբդալը հայտնի է նաև իր պոեմներով և աշուղական արվեստով։ Նա 15-րդ դարի լավագույն աշուղներից մեկն էր, ում ստեղծագործությունների հիման վրա հետագայում ստեղծվել են մի շարք պոեմներ՝ «Միսկին Աբդալ և Սենուբեր», «Միսկին Աբդալ և Շահ Իսմայիլ» և այլն։
Փաստորեն՝ Միսկին Աբդալը ստեղծագործել է իրանական արվեստի և պոեզիայի ազդեցության ներքո։ Ծագումով թուրքմեն գործիչը, ով ծնվել և կյանքի վերջին տարիներն անց էր կացրել Հայաստանում, որևէ կերպ ադրբեջանցի չէր կարող լինել։ Առավել ևս՝ Աբդալը 15-16-րդ դարերում գոյություն չունեցող «ադրբեջանական մշակույթի» ներկայացուցիչը չէր կարող համարվել։