2026
2026-08-06
«Armeno-Georgica․ Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային Կոնգրեսի շրջանակներում սեպտեմբերի 3-ին կանցկացվի «Կովկաս-2026․ անցյալը՝ որպես ապագայի հիմք» թեմայով երիտասարդական գիտաժողով։
Գիտաժողովը հասցեագրված է ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ հետազոտողներին։ Հայտերն (մինչև 300 բառ ամփոփում և ակադեմիական կարճ կենսագրություն) ընդունվում են մինչև 2026 թ. օգոստոսի 20-ը հետևյալ էլ-հասցեով՝ [email protected]։
Աշխատանքային լեզուներ՝ հայերեն, վրացերեն, անգլերեն, ռուսերեն
Կազմակերպիչներ՝ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ, Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան, Վարշավայի համալսարանի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի իրավունքի հետազոտությունների կենտրոն
Օրը՝ 04 սեպտեմբերի, 2026 թ․, 13․00
Անցակցման վայրը՝ «Հոլիդեյ Ինն Երևան–Հանրապետության հրապարակ» հյուրանոց (հասցե՝ Պապ թագավորի 2)։