2026

«Ժամանակակից Հարավային Կովկաս․ ժառանգությունը, հիշողությունն ու գիտությունը՝ որպես երկխոսության ռեսուրս»․ կլոր սեղան-քննարկում

2026-08-06

«Armeno-Georgica․ Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային Կոնգրեսի շրջանակներում սեպտեմբերի 3-ին կանցկացվի «Ժամանակակից Հարավային Կովկաս․ ժառանգությունը, հիշողությունն ու գիտությունը՝ որպես երկխոսության ռեսուրս» թեմայով կլոր սեղան-քննարկում։

Կլոր սեղան-քննարկման հիմքում այն դրույթն է, որ ընդհանուր ժառանգությունը և պատմական հիշողությունը համատեղ աշխատանքի և երկխոսության ռեսուրս են։

Կազմակերպիչներ՝ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան։

Օրը՝ 03 սեպտեմբերի, 2026 թ․, 16։00

Անցակցման վայրը՝ «Հոլիդեյ Ինն Երևան–Հանրապետության հրապարակ» հյուրանոց (հասցե՝ Պապ թագավորի 2)։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում