2026
2026-03-02
Հարգելի՛ ընթերցողներ,
ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այսօրվանից «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի կայքում կգործարկվի «Թուրքերեն» բաժինը։ Միավորելով հայագիտության և հասարակական գիտությունների ոլորտներում գիտահետազոտական և վերլուծական աշխատանք իրականացնող մասնագետներին՝ «Գեղարդ» հիմնադրամը նաև թուրքերենով կներկայացնի Հայաստանի և տարածաշրջանի պատմական, քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական և մշակութային ոլորտների վերաբերյալ գիտական և վերլուծական ուսումնասիրությունները։