2025
2025-09-15
Հայկական Աղջա-Ղավախ (Աղջա-Ղովախ, Աղջաղովախ)[1] բնակավայրը գտնվել է ներկայիս Եվլախի շրջանի տարածքում։ Աղդաշ քաղաքից 21,2 կմ հարավ-արևմուտք է՝ Կուր գետի ձախ ափին՝ մոտ 2 կմ հեռավորության վրա։
Գյուղում հայերի հաստատվելու, նրանց գործունեության մասին տեղեկությունները բացակայում են։ Սակայն, պահպանված է տեղեկություն այն մասին, որ արդեն 18-րդ դարում, որոշակի հանգամանքներից ելնելով, գյուղի հայերը տեղափոխվել են Կուր գետի աջափնյա հատված և հաստատվել են դաշտավայրային Բեգում-Սարով բնակավայրում։ Այսպիսով՝ հավանաբար խույս տալով Շաքիի խանությունում քրիստոնյաների նկատմամբ սկիզբ առած հալածանքներից՝ Աղջա-Ղավախի հայերը լքել են իրենց հայրենի գյուղը։ Հետագայում գյուղում բնակվել են թյուրքախոսները։
1895 թվականին «Նոր-Դար» թերթում նկարագրելով Էրմանի-Բազար հայկական գյուղի ծանր վիճակը՝ հեղինակը նշել է, որ այն շրջապատված է «թրքաբնակ գյուղերով», որոնց թվում է նաև Աղջա-Ղովախ գյուղը՝ հիշատակված 30 տուն բնակչությամբ։
Գրականություն՝
Ջանի-Բագլի, թղթ․, «Նոր-Դար», 1888, N 211, 15 դեկտեմբերի, էջ 3։
Խոյզադէ, թղթ․, «Նոր-Դար», 1895, N 152, 24 օգոստոսի, էջ 3։
Կարապետյան Ս․, Բուն Աղվանք։ Գիրք ԻԲ, մաս 1, Երևան, 2024, էջ 16-17։
[1] Աղջա-Ղավախ (Աղջա-Ղովախ), ադրբ․՝ Agjakovakh։