2025

«Գեղարդ» հիմնադրամի դիմում-բողոքը վրացական «The Caucasus and the World» ամսագրի հակահայկական հոդվածների հրապարակման կապակցությամբ

2025-07-23

«Գեղարդ» հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացրել Վրաստանի Շոթա Ռուսթավելիի ազգային գիտական հիմնադրամ, Վրաստանի Գիտությունների ակադեմիա, Սուխումի պետական համալսարան (գործում է Թբիլիսիում), Իվ․ Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի Պատմության ինստիտուտ։

Վրաստանում լույս տեսնող «Կովկասը և աշխարհը» միջազգային գիտական ամսագրում վերջին տարիներին հրապարակվել են ավելի քան մեկ տասնյակ «գիտական» հոդվածներ, որոնք քաղաքականապես մոտիվացված, ընդգծված հակահայկական ուղղվածություն ունեն։ Այդ հրապարակումները ոչ միայն գիտական չեն, այլև պարունակում են բացահայտ կեղծիք, ընդգծված թշնամական վերաբերմունք Հայաստանի Հանրապետության ու հայերի նկատմամբ։

Ամսագրի գլխավոր խմբագիրը պատմագիտության դոկտոր, Սուխումի պետական համալսարանի պրոֆեսոր Գուրամ Մարխուլիան է, որի գիտական աշխատանքներն ու հրապարակային ելույթները հաճախ թիրախավորում են հայերին։ Նա համագործակցում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ստեղծված «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության հետ և այդ կառույցի պատվավոր անդամ է։    

Հանդեսն արխիվացվում և ինդեքսավորվում է մի շարք բազաներում, ներառյալ՝ Index Copernicus, WorldCat և այլն։

Հրապարակված հոդվածներում, մասնավորապես՝

  • Armenia and Azerbaijan in a geopolitical battle. Zangezur corridor (DOI: https://doi.org/10.52340/isj.2024.29.12), վերարտադրված են ադրբեջանական մի շարք տեսակետներ և հավակնություններ՝ Հայաստանի Հանրապետության ու հայերի նկամտմաբ։
  • ACTS OF GENOCIDE COMMITTED BY ARMENIANS AGAINST THE JEWS AND HISTORICAL CLAIMS TO THEM (1st half of the 20th century) (DOI: https://doi.org/10.52340/isj.2022.26.12). հոդվածն առհասարակ որևէ առնչություն չունի գիտական չափանիշների հետ։ Այստեղ, առանց որևէ փաստարկի և ապացույցի, հայերը մեղադրվում են հրեաների ցեղասպանության մեջ։ Բացի այդ՝ հեղինակը «Armenians» էթնոնիմի հետ օգտագործում է բացառապես ադրբեջանցիների կողմից օգտագործվող «Khaikans» տերմինը, որը գոյություն չունի։ Պետք է ենթադրել, որ այն հեղինակի կողմից հորինված է և ռասիզմի ու ատելության դրսևորում է։
  • Armenia at the crossroads: between great power ambitions and transformation into a modern state (DOI: https://doi.org/10.52340/isj.2022.26.05) հոդվածում Հայաստանը որակվում է որպես հետադիմական երկիր։
  • Armenian Geopolitical Interests in Occupied Abkhazia DOI: https://doi.org/10.52340/isj.2024.28.19 հոդվածում հայերին զրպարտում են Վրաստանում անջատողականություն հրահրելու և դրան աջակցելու մեջ։
  • The Real Truth Is Not In Fairy Tales, But In Facts: On the History of KarabakhDOI: https://doi.org/10.52340/isj.2022.24.11 հոդվածում ժխտվում է Հայոց ցեղասպանության փաստը, հայերը մեղադրվում են ցեղասպանության միֆաստեղծման մեջ, հերքվում է հայերի բնիկությունը Հայաստանում։

Այս նամակով հրավիրում ենք Վրաստանի մեր գործընկերների և գիտության ոլորտի պատասխանատուների ուշադրությունը «գիտական» ներկայացող հանդեսի հրապարակումների վրա։ Հաշվի առնելով հայ-վրացական դարավոր բարեկամությունն ու հարևանությունը, պատմամշակութային խորը առնչությունները՝ տարակուսելի է բարեկամական Վրաստանում նման հրապարակումներով հրահրվող թշնամական վերաբերմունքը հայերի և Հայաստանի նկատմամբ ։

Կոչ ենք անում վրաց գործընկերներին դատապարտել նմանօրինակ գործելաոճը և կասեցնել այն, իսկ պարբերականի խմբագրակազմից պահանջում ենք անաչառ քննություն անցկացնել՝ հետագայում բացառելով նման հրապարակումները։

Համապատասխան քայլեր չիրականացնելու դեպքում ստիպված կլինենք դիմել միջազգային այն ինդեքսներին, որտեղ ինդեքսավորվում է ամսագիրը՝ գիտական էթիկայի քննություն սկսելու պահանջով։

Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք շահագրգիռ կազմակերպություններին և կողմերին փաստարկված ներկայացնել բոլոր հոդվածները։

Заявление-протест фонда «Гегард» по поводу публикации антиармянских статей в грузинском издании «The Caucasus and the World»

Фонд «Гегард» направил заявление-протест в Национальный научный фонд имени Шота Руставели Грузии, Академию наук Грузии, Сухумский государственный университет (действует в Тбилиси), а также в Институт истории Тбилисского государственного университета имени Иванэ Джавахишвили.

В издающемся в Грузии международном научном журнале «Кавказ и мир» за последние годы было опубликовано более десятка «научных» статей, которые являются политически мотивированными и имеют ярко выраженную антиармянскую направленность. Эти публикации не только не имеют научной ценности, но и содержат откровенные фальсификации и выражают враждебное отношение к Республике Армения и армянам.

Главный редактор журнала – доктор исторических наук, профессор Сухумского государственного университета Гурам Мархулия, чьи научные труды и публичные выступления нередко направлены против армян. Он сотрудничает с созданной властями Азербайджана организацией «Община Западного Азербайджана» и является почетным членом этой структуры.

Журнал архивируется и индексируется в ряде баз данных, включая Index Copernicus, WorldCat и другие.

В частности, в опубликованных статьях:

  • В статье «Armenia and Azerbaijan in a geopolitical battle. Zangezur corridor» (DOI: https://doi.org/10.52340/isj.2024.29.12) воспроизведен ряд азербайджанских нарративов и территориальных притязаний к Республике Армения.

  • Статья «ACTS OF GENOCIDE COMMITTED BY ARMENIANS AGAINST THE JEWS AND HISTORICAL CLAIMS TO THEM (1st half of the 20th century)» (DOI: https://doi.org/10.52340/isj.2022.26.12) абсолютно не соответствует научным критериям. В ней без каких-либо аргументов и доказательств армяне обвиняются в геноциде евреев. Кроме того, наряду с этнонимом «Armenians» автор использует несуществующий термин «Khaikans», применяемый исключительно азербайджанцами. Можно предположить, что он вымышлен самим автором и выражает расистские и ненавистнические взгляды.

  • В статье «Armenia at the crossroads: between great power ambitions and transformation into a modern state» (DOI:https://doi.org/10.52340/isj.2022.26.05) Армения квалифицируется как отсталая страна.

  • В статье «Armenian Geopolitical Interests in Occupied Abkhazia» (DOI: https://doi.org/10.52340/isj.2024.28.19) армян обвиняют в разжигании сепаратизма в Грузии и в поддержке этого сепаратизма.

  • В статье «The Real Truth Is Not In Fairy Tales, But In Facts: On the History of Karabakh» (DOI: https://doi.org/10.52340/isj.2022.24.11) отрицается факт Геноцида армян, армяне обвиняются в создании мифа о Геноциде, опровергается автохтонность армян в Армении.

Этим письмом мы обращаем внимание наших грузинских коллег и ответственных за сферу науки лиц на публикации в издании, которое позиционирует себя как «научное» издание. На фоне многовековой армяно-грузинской дружбы, соседства и глубоких историко-культурных связей вызывает недоумение, что в дружественной Грузии подобные публикации разжигают враждебное отношение к армянам и Армении.

Призываем грузинских коллег осудить подобную практику и прекратить ее, а от редакции издания требуем провести беспристрастное расследование, чтобы в будущем исключить подобные публикации.

При необходимости мы готовы предоставить всем заинтересованным организациям и сторонам обоснованные материалы по всем статьям.

С уважением,

НАУЧНО-АНАЛИТИЧЕСКИЙ ФОНД

«ГЕГАРД» НАЦИОНАЛЬНОЙ АКАДЕМИИ НАУК РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

Армения, 0019, Ереван, Маршал Баграмян пр., 24 

+374-77-978895 (моб.)

[email protected]


Կցված ֆայլեր

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում