2025
2024-11-27
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի ու ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Հայագիտական կենտրոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 29-ին՝ ժամը 10․00-ին, Մոսկվայում՝ թեմի առաջնորդարանի նիստերի դահլիճում (Օլիմպիյսկի պողոտա 9), տեղի կունենա «Ինքնությունը Անդրկովկասում և Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը» թեմայով միջազգային գիտաժողովը։
Գիտաժողովի ընթացքում կարծարծվեն Անդրկովկասի մշակութային ժառանգության պահպանությանը, պատմության և տեղանունների կեղծման խնդիրներին, Էթնիկ քաղաքականությանն ու տարածաշրջանում հայատյացությանը նվիրված թեմաներ։
Գիտաժողովին Հայաստանից կմասնակցեն «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն, պ․գ․թ․, դոցենտ Ռոբերտ Ղազարյանը, նույն հիմնադրամի գիտաշխատող, պ․գ․թ․, դոցենտ Գոռ Մարգարյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի վարիչ, պ․գ․դ․ Ալեքսան Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, պ․գ․թ․ Անուշ Հարությունյանը։ Ռուսաստանից զեկուցումներով հանդես կգան Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պ․գ․դ․ Անատոլի Խազանովը, Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, փիլիսոփայության գիտությունների թեկնածու Վիկտոր Նադեին-Ռաևսկին, պ․գ․թ․ Ելենա Ջաղացպանյանը, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հիմնախնդիրների փորձագետ, պ․գ․թ․ Ստանիսլավ Տարասովը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ազգագրության և մարդաբանության ինստիտուտի գիտաշխատող, պ․գ․թ․ Թամարա Ասրիբեկովա-Ցարևան, պ․գ․թ․ Չերեմինը, միջազգային հարցերով իրավաբան Միխայիլ Բորկունովը և հայագետ Ալեքսանդր Երկանյանը։