2025

Ադրբեջանցիներն Ատրպատականի Սաջյան ամիրայությունը դիտարկում են որպես թյուրքական, ադրբեջանական պետություն, սակայն իրականությունն այլ է

Սաջյանների տոհմը սերում էր Կենտրոնական Ասիայի իրանական ժողովուրդ սողդերից։ Տոհմի ամենահայտնի զորավարներից մեկը՝ Աբու-ալ-Սաջ Դիվդադը, Աբբասյան խալիֆի կողմից դեռևս 9-րդ դարի երկրորդ կեսին նշանակվել էր Ատրպատականի կառավարիչ։ Այս պաշտոնում նրան հաջորդել են որդիները՝ Մուհամմադ ալ-Աֆշինն ու Յուսուֆը։ Մուհամմադի օրոք Սաջյանները, որոնց պետությունը գոյություն է ունեցել 889-929 թվականներին, ձևականորեն ենթարկվելով խալիֆայությանը, գործնականում անկախ քաղաքականություն էին վարում։ Նրանք փորձում էին իրենց ենթարկել հայոց Բագրատունյաց թագավորությունն ու Վրաստանը։ Սաջյանների պետության կենտրոններն էին Մարաղա և Արդաբիլ քաղաքները։ Յուսուֆի մահից հետո պետությունն անկում ապրեց։

Հիմնականում իրանցի կամ հայ բնակչություն ունեցող Սաջյան ամիրայությունն ինչպես դարձավ թյուրքական, ադրբեջանական, հայտնի է միայն ադրբեջանցի «գիտնականներին»․ միջնադարյան պատմական որևէ աղբյուրում նման հիշատակություն գոյություն չունի։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում