2025

Ադրբեջանը ոչնչացրել է Դրախտիկի գերեզմանատունը

2024-09-17

Ադրբեջանն Արցախի օկուպացված տարածքներում սկսել է «հաշվեհարդար» տեսնել նաև հայկական գերեզմանների նկատմամբ՝ ավերելով դրանք, վերացնելով հայկական հետքը։

Ադրբեջանական կողմն ամբողջովին ավերել է Արցախի Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի գերեզմանատունը։ Գյուղն Ադրբեջանի վերահսկողությանն է անցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։

2023 թվականին ստացված արբանյակային պատկերներից պարզ է դառնում, որ գերեզմանոցը հիմնովին ոչնչացված է։ Բացի այդ՝ գերեզմանոցի տարածքում գտնվող հոգեհացի սրահը, որը ևս ավերվել է, Google Earth-ում արհեստականորեն նշվում է որպես մզկիթ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում