2025

Ադրբեջանական է ներկայացվում իրանական ծագում ունեցող ճոկան խաղը, սակայն իրականությունն այլ է

Ադրբեջանը, հարևան երկրների մշակութային արժեքները յուրացնելուց բացի, ադրբեջանականացնում է նաև այդ երկրների ոչ նյութական արժեքները։

Ճոկան խաղը, որն ունի իրանական ծագում, գոյություն է ունեցել դեռևս Աքեմենյան ժամանակաշրջանից։ 2013 թ․, սակայն, Ադրբեջանը ճոկանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցել է իր անունով՝ հարուցելով մի շարք երկրների դժգոհությունը։

Իրանի ճոկանի ֆեդերացիայի նախագահն այս առնչությամբ հայտարարել է․ «Նրանք 200 մլն եվրո են ծախսել այս խաղն իրենց անունով գրանցելու համար, բայց իրենք էլ գիտեն, որ այն իրանական ծագում ունի»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ին իրենց բողոքն են ներկայացրել նաև տաջիկ մտավորականները՝ առաջարկելով, որպես ընդհանուր մշակութային արժեք, ճոկանը գրանցել Իրանի, Տաջիկստանի, Հայաստանի, Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի անուններով։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում