2025

Անատոլի Զինևիչի կիսանդրին ոչնչացված է

Ադրբեջանցիները ոչնչացրել են Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինևիչի կիսանդրին, որը տեղադրվել էր 2014 թվականին։ Կիսանդրին տեղադրված էր Ստեփանակերտ քաղաքի Արցախ թաղամասում՝ Անատոլի Զինևիչի անվան փողոցում, և համարվում էր Արցախի՝ անկախության շրջանի հուշարձաններից մեկը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում