2025

Ադրբեջանցիներն Բաբեկին ներկայացնում են իբրև ադրբեջանցի հերոս, սակայն իրականությունն այլ է

Խորհրդային ադրբեջանական պատմագրությունը, Իրանական Ատրպատականը ներկայացնելով իբրև «ադրբեջանցիների պատմական հայրենիք», փորձում էր տարածաշրջանի բնիկ ժողովուրդների պատմության մեջ հայտնի ռազմական գործիչներին ներկայացնել որպես «ադրբեջանցի»։ Այդպիսի ռազմաքաղաքական գործիչներից էր 9-րդ դարի առաջին կեսին հիմնականում Ատրպատականում գործունեություն ծավալած, Խուրամյան շարժման առաջնորդ Բաբեկը։

1940-ական թվականներից սկսած՝ Խորհրդային Ադրբեջանի պատմաբանների կողմից Բաբեկյան շարժումը ներկայացվել է որպես ադրբեջանցիների ազգային-ազատագրական պայքար՝ ուղղված արաբական տիրապետության դեմ, իսկ Բաբեկի կերպարը շրջանառվել է իբրև «ազգային հերոսի»։ Իրանական ծագում ունեցող խուրամիների առաջնորդը ադրբեջանական պատմագրության մեջ համարվում է «ադրբեջանական ժողովրդի ազատության խորհրդանիշ», «ադրբեջանցի մեծ զորավար», «ժողովրդական հերոս»։

Իրանական ծագում ունեցող խուրամիդների առաջնորդն ընդամենը 1918 թվականին ստեղծված Ադրբեջան կոչվող պետության և ադրբեջանցի հանրույթի հետ բացարձակ կապ չունեցող ռազմական գործիչ է։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում