2025

Ադրբեջանցիներն սկյութներին համարում են իրենց թյուրքական նախնիներից մեկը, սակայն իրականությունն այլ է

Սկյութների մասին հիշատակություններ կան ասորեստանյան, բիայնական և անտիկ աղբյուրներում։ Մ․թ․ա․ 7-րդ դարում նրանք, անցնելով Կովկասյան լեռները, հաստատվում են Հայկական լեռնաշխարհի արևելքում և Ուրմիա լճի մերձակա տարածքներում։ Ստրաբոնը, նրանց հիշատակելով որպես սակեր, նշում է, որ սկյութները Հայաստանում տիրել էին լավագույն հողերին․ դրանից էլ ստացել էին իրենց անվանումը՝ Սակասենե (հայկական՝ Շակաշէն)։  Իրենց արշավանքների ընթացքում սկյութները հասել են նաև մինչև Պաղեստին։ Ավելի ուշ ժամանակաշրջանում նրանք վերադարձել են Սև ծովի հյուսիսային առափնյա տարածքներ։

Ուրարտական աղբյուրներում նրանց երկիրը կոչվում էր Իշկիյուլու կամ Իշկույուլխի, ասորեստանյան՝ Աշգուզա կամ Իշգուզա, իսկ Հին Կտարակարանում (Երեմիայի մարգարեություն)՝ Ասքանազ։

Համաշխարհային պատմագիտությունը և լեզվաբանությունը սկյութներին համարում է հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող իրանական ժողովուրդներից մեկը։ Բնականաբար, ադրբեջանական «պատմագիտությունը», որն ստեղծագործում է զուգահեռ իրականության մեջ և հիմնականում ֆանտաստիկայի ժանրում, տարածաշրջանի կարևոր բոլոր իրադարձությունները կապում է ադրբեջանցի ժողովրդի հետ։ 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում