2025

Հին Ջուղայի գերեզմանատան խաչքարերի և տապանաքարերի ոչնչացումը

Ջուղա քաղաքը գտնվում է ներկայիս Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում։ Քաղաքի մոտակայքում էր գտնվում միջնադարյան հին հայկական ամենամեծ գերեզմանատունը, որտեղ կանգնեցված էին հայկական խաչքարեր ու խոյանման տապանաքարեր։

Ֆրանսիացի ճանապարհորդ Ալեքսանդր դը Ռոդեսի տվյալներով՝ 1648 թվականին գերեզմանատանը կար շուրջ 10 հազար լավ պահպանված խաչքար։

1970-ական թվականներին Ջուղայի գերեզմանատանը դեռևս մնացել էին մոտ 3000 խաչքար և 1000 տապանաքար։

2005 թվականին ադրբեջանական իշխանություններն ամբողջովին ոչնչացրին միջնադարյան հայկական գերեզմանատունը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում