2025
Շիրվանշահերի պետությունը (9-16-րդ դդ․) ընդգրկում էր ներկայիս Ադրբեջանի Հանրապետության հյուսիսարևելյան շրջանները։ Պետության գլխավոր քաղաքներն են եղել Շամախին, Բաքուն, Կաբալան (Կապաղակը)։ Այնտեղ կառավարել են արաբ զորավար Յազիդ իբն Մազյադից սերող Մազյադյանների (Յազիդյանների) և հետագայում՝ նրանց հաջորդած Քեսրանյանների ու Դերբենդիների հարստությունները:
Շիրվանշահերն, ունենալով արաբական ծագում, շուտով ենթարկվեցին իրանականացման։ Պետության պաշտոնական լեզուն, պատմագրությունը, պոեզիան և գրավոր մշակույթի այլ հուշարձաններ մեծամասամբ պարսկերեն էին, որոշ դեպքերում՝ արաբերեն։ Իրանական քաղաքակրթական ազդեցությունն այնքան ուժեղ էր, որ Շիրվանշահերի Քեսրանյան հարստության ներկայացուցիչները գտնում էին, որ իրենք սերում են պարսից Սասանյաններից։ Բնակչությունը խոսում էր իրանական կամ կովկասյան լեզուներով, պետության պաշտոնական կրոնն էր սուննիական իսլամը: Շիրվանշահերի և ադրբեջանցիների միջև չկան և չեն կարող լինել էթնիկ, կրոնական, մշակութային որևէ առնչություն և ընդհանրություն: Շիրվանշահերի պետության գոյության ընթացքում ադրբեջանցի ժողովրդի մասին հիշատակություն չկա։