2026
2026-11-25
2011 թվականին «Ֆեներբահչե» ակումբի երիտասարդական թևը «YouTube»-ում հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացվել է հայկական «Զարթի՛ր, լաո՛» երգի թուրքացված տարբերակը։ Ավելի ուշ «Ֆեներբահչե»-ի հիմնի խոսքերի հեղինակ Հաքան Յավուզը հայտարարել է, որ իրենք տեղյակ չեն եղել երգի հայկական ծագման մասին և, այդ հանգամանքն իմանալու դեպքում, չէին օգտագործի այն։
Այդուհանդերձ՝ 2016 թվականին ակումբի երկրպագուները «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպումից առաջ մարզադաշտում կատարել են երգի թուրքերեն տարբերակը։ «Հագի՛ր մարզազգեստդ, դո՛ւրս արի խաղադաշտ, հոգի՛ դիր խաղիդ մեջ» խոսքերով թուրք երկրպագուները կատարում են մի երգ, որի մեղեդին հայկական ստեղծագործությունն է։