2026

Հայ նավթարդյունաբերող Պողոս Ղուկասյանը նշանակալի դեր է ունեցել Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործում

2026-10-28

Հայ նավթարդյունաբերող և ֆինանսիստ Պողոս Ղուկասյանը Բաքու է տեղափոխվել 20 տարեկանում։ Նավթարդյունաբերողի կարևոր որոշումներից մեկը «Կասպից ընկերակցություն» նավթարդյունաբերական և առևտրական ֆիրմայում Սամվել Բաղիրյանի և Հարություն Մադաթյանի մասնաբաժինների ձեռք բերումն էր, ինչը նրան հնարավորություն տվեց առաջնակարգ դիրք գրավել նավթարդյունաբերության մեջ: 1890 թվականին Պողոս Ղուկասյանն ընտրվեց «Բաքվի նավթարդյունաբերողների համագումարներ» մարմնի խորհրդի նախագահ։ Նա 1897թվականին Ս. Յակովլևի հետ 1 մլն ռուբլի հիմնադիր կապիտալով հիմնեց «Կասպից խողովամուղը»: Բաքվի Ստարո-Պոլիցեյսկայա փողոցում գտնվող նրա ֆիրման առաջիններից մեկն էր, որ սկսեց նավթարդյունաբերության համար վաճառել արտասահմանյան տարատեսակ սարքավորումներ, խողովակներ, երկաթեղեն, շարժիչներ, էլեկտրակայաններ: Պողոս Ղուկասյանն հայ այն բազմաթիվ գործարարներից էր, ովքեր իրենց գործունեությամբ նշանակալի հետք են թողել Բաքվի նավթարդյունաբերության պատմության մեջ։ 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում