2026
2026-10-12
Հայկական մշակութային ժառանգության այս հուշարձանը՝ Երզնկայի Ապրանից վանքը, այսօր կիսաքանդ է․ վանքը՝ փոսերով լի, իսկ դարավոր խաչքարերից մեկն էլ պարզապես ընկած է հողին։ Խոսքը Երզնկայի Թերջանի շրջանում գտնվող Ապրանից վանքի մասին է, որը 19-րդ դարում եղել է շրջանի հայկական եպիսկոպոսական կենտրոնը։ Վանքն ունի երկու եկեղեցի՝ Սուրբ Հովհաննես և Սուրբ Դավիթ, իսկ համալիրի ամենատպավորիչ մասերից են ավելի քան 6 մետր երկարությամբ երկու հսկայական խաչքարերը՝ 1191 և 1194 թվականների արձանագրություններով։ Եվս մեկ խաչքար այսօր ընկած է գետնին։ Տարիներ շարունակ վանքը ենթարկվել է գանձագողերի հարձակումներին, ովքեր վանքի տարածքում բազմաթիվ փոսեր են փորել։ Ըստ Թուրքիայի՝ Մշակութային և բնական արժեքների պահպանության մասին թիվ 2863 օրենքի՝ գրանցված մշակութային արժեքները պետք է պահպանվեն։ Այսօր Հուշարձանների պահպանության օրենքը Թուրքիայում կա։ Հուշարձանն էլ կա, իսկ պաշտպանությո՞ւնը։ Փաստ է, որ գրեթե 900 տարի պահպանված հայկական ժառանգությունը քայքայվում է բաց երկնքի տակ։