2026

Թույլ չտալ, որ բարեկամ երկրների միջեւ որոշ նարատիվներ հանգեցնեն բանավեճերի՝ հայ-վրացական բացառիկ գիտաժողով Երեւանում

2026-09-02

Մեկնարկել է «Armeno-Georgica․ Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային գիտաժողովը, որի կազմակերպիչներն են «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը եւ Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանը։ Գոռ Մարգարյան Aravot.am-ի հետ զրույցում պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի վերլուծաբան Գոռ Մարգարյանը նշեց, որ սա նախադեպը չունեցող գիտական միջոցառում է Հայաստանի եւ Վրաստանի գիտական, կրթական կենտրոնների համատեղ նախաձեռնությամբ. «Հետխորհրդային շրջանում սա եզակի դեպքն է հասարակագիտական դաշտում պատմության, պատմամշակութային հարցերի քննությանը երկկողմ դիալոգի գալու, միասին քննելու առումով: Սա ոչ թե Հայաստանից կամ Վրաստանից 2 փոքր կամ առանձին կազմակերպությունների համագործակցություն է, այլ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի եւ Թբիլիսիի պետական համալսարանի միջեւ սկսված համագործակցություն, որն այնքան է ընդլայնվել, որ մի կողմում՝ ի դեմս Հայաստանի, ՀՀ գրեթե բոլոր բուհերն ու գիտական կենտրոններն են ներկայացված՝ ներառյալ արեւելագիտության, պատմության, հնագիտության ինստիտուտները, Մատենադարանը, ԵՊՀ-ն, Մանկավարժական, Սլավոնական համալսարանները, իսկ վրացական կողմից՝ բոլոր խոշոր համալսարանները: Գիտաժողովին մասնակցում է 100 մասնակից՝ 10-ից ավելի երկրներից՝ Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Լեհաստան, Ռումինիա, Չեխիա, Գերմանիա, ՌԴ եւ այլն»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2026/09/02/1577493/

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում