2026
2026-08-06
«Armeno-Georgica․ Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային Կոնգրեսի շրջանակներում սեպտեմբերի 3-ին կանցկացվի «Ժամանակակից Հարավային Կովկաս․ ժառանգությունը, հիշողությունն ու գիտությունը՝ որպես երկխոսության ռեսուրս» թեմայով կլոր սեղան-քննարկում։
Կլոր սեղան-քննարկման հիմքում այն դրույթն է, որ ընդհանուր ժառանգությունը և պատմական հիշողությունը համատեղ աշխատանքի և երկխոսության ռեսուրս են։
Կազմակերպիչներ՝ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան։
Օրը՝ 03 սեպտեմբերի, 2026 թ․, 16։00
Անցակցման վայրը՝ «Հոլիդեյ Ինն Երևան–Հանրապետության հրապարակ» հյուրանոց (հասցե՝ Պապ թագավորի 2)։